Քիմ Քարդաշյանն անսպասելիորեն հայտնվել է Նյու Յորքի պիցերիայում

Չհասցրեցինք նորմալ ուսումնասիրել Նյու Յորքում NBC հեռուստաալիքի նախագծերի շնորհանդեսին ներկայացած Քիմ եւ Քլոե Քարդաշյանների զգեստները (քույրերը ներկայացրել են իրենց Keeping up with the Kardashians ռեալիթի շոուն), իսկ հայուհիները նորից գրավեցին մեր ուշադրությունը:

Քիմին ու Քլոեին նախ նկատել են իրենց բնակարանի մուտքի մոտ:


Քիմը հանրությանը ներկայացել է սպորտային հագուստով, ընդ որում, լուսանկարից դատելով, առանց կրծկալի: Հայուհու կոշիկն ամուսնու հավաքածուից է:


Քիմի եւ Քլոեի հետ է եղել նաեւ Ջոնաթան Չեբանը, որը քույրերին համոզել է պիցերիա գնալ:

Ասված է՝ արված է: Միայն թե, պիցերիայում նրանց սպասում էին Քիմի երկրպագուներն ու տեղի պապարացիները:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն