Երևան, 19.03.2019, 01:23,
Թավշյա Ռեմբոն գոնե պետք է տեղյակ լիներ, որ իր գործառույթների մեջ մտնում է ոչ թե քաղաքացուն «քացու տակ գցելն ու սամասուդ» անելը, այլ այդ նույն քաղաքացու ազատ ու անվտանգ տեղաշարժը ապահովելը…Ապրեք իրականի ու ճշմարտության մեջ...«Ցավոք սրտի մարդիկ կան, որ պետական պաշտոն են զբաղեցնում, ու աչքի են ընկնում ցածր մակարդակով.VIDEO Տաղանդավոր հումորիստը՝ ներկա եւ նախկին վարչապետերի դերում. VIDEO Գիշերը աղմկոտ կրակոցների գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն ՊոնտյոնՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը19-ամյա զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ձերբակալվել է համածառայակիցըԱրծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել«Մերժվածները Վազաշենի նոր ճանապարհը կառուցեցին հենց այդ նպատակով». Լևոն ԳալստյանՔննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսի

Աննա Հակոբյանը օլիգարխների կանանց կոչ է անում իրենց զարդերի մի մասը նվիրաբերել Արմենակ Ուրֆանյանի մոր հիմնադրամին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հայկոբյանը, պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ է անում իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր՝ տիկին Համեստի բարեգործական հիմնադրամին: Աննա Հակոբյանն այսօր Բաղրամյան 26 է հրավիրել ապրիլյան պատերազմի զոհերի մայրերին: Հանդիպման ժամանակ Համեստ Ներսիսյանը հայտարարեց, որ որդու՝ Արմենակ Ուրֆանյանի անվան բարեգործական հիմնադրամ է ստեղծում:

 

 

 

 

 

 

 

 

Աննա Հակոբյանը, դիմելով ներկա և նախկին պաշտոնյաների ու օրիգարխների կանանց, ասաց. «Ուզում եմ այսօր այստեղից կոչ անել Հայաստանի բոլոր նախկին թե ներկա պաշտոնյաների, բոլոր օլիգարխների կանանց, ովքեր մի փոքր իսկ կասկած ունեն, թե ինչ միջոցներով են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Կամ եթե մի փոքր անգամ կասկածում են այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ձեռք են բերել այդ հարստությունը և թանկարժեք զարդերը, ուզում եմ նրանց կոչ անել, որ այդ զարդերը կամ ինչ-որ արժեքավոր այլ իրեր նվիրարբերեն տիկին Համեստի ֆոնդին:

 

 

 

 

 

 

 

 

Կարծում եմ՝ կգտնվեն այդպիսի կանայք, ովքեր կգան այն եզրակացության, որ այն ունեցվածքը, որն իրենք ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման հանգամանքներում, այնքան էլ արդար քրտինքով վաստակած հարստություն չէ: Եվ նվիրաբերելով թեկուզ դրանց մի մասը տիկին Համեստի ֆոնդին՝ կարող են դրանից հետո մի փոքր ավելի հանգիստ գլուխները դնել բարձին»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն