Երևան, 20.11.2018, 17:09,

ՀՀ փոխոստիկանապետի աղմկոտ սպանության գործից փաստաթղթեր են կորել. ով է կանգնած բուրգի գլխին.armtimes.com

armtimes.com-ը գրում է.9 տարի առաջ Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող իր բնակարանի շքամուտքում սպանված ՀՀ փոխոստիկանապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանի գործով սայլը տեղից որոշ չափով շարժվում է:

Երեկ մեր զրույցում նման կարծիք հայտնեց սպանված փոխոստիկանապետի հայրը՝ Պետրոս Մհերյանը:

Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել այս աղմկհարույց դեպքով՝ նշելով, որ ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնել նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը: Այդ նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից եւ փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաեւ հանձնարարվել է այս գործի շրջանակներում եւս ստեղծել դատախազների խումբ:

Մհերյանի սպանության գործն անցավ գրեթե բոլոր ուժային կառույցներով. այս տարիների ընթացքում իրավապահները չկարողացան գտնել սպանություն կատարողին (կատարողներին), սպանությունը պատվիրողին եւ պարզել սպանության շարժառիթը: Այս գործով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ էին շոշափվում, սկսած Ալիկ Սարգսյանից մինչեւ Հունան Պողոսյան, Կարեն Բաբակեխյան:

 Գեւորգ Մհերյանի հայրը ԱԱԾ-ի հետ այժմ հույսեր է կապում:

Պարոն Մհերյան, ձեր որդու սպանության գործի վարույթը ԱԱԾ փոխանցելուց հետո ի՞նչ տեղեկություն ունեք:

- Գիտեմ, որ գործ են անում, ինչքանով, ինչ, չեմ կարող ասել, որովհետեւ ես չեմ ուզում խորանալ, հույս ունեմ, թե ինչքանով կարդարացնեն՝ չեմ կարող ասել:

- Այսինքն՝ գործով առաջընթաց նկատելի՞ է ձեզ համար:

- Ոնց որ թե ուշադրություն են դարձնում, լուրջ են վերաբերվում:

- Լուրջ են վերաբերում ասելով ի՞նչ նկատի ունեք, այսինքն՝ սայլը տեղից շարժվո՞ւմ է:

- Այո, ոնց որ թե տեսնում եմ, որովհետեւ այլ ձեւի են սկսել աշխատել, այնպես չեն աշխատում, ինչպես նախկինները:

Մասնավորապե՞ս:

- Ի սկզբանե նախաքննության ընթացքում շատ փաստեր, փաստաթղթեր էին անհետացել: Վերցնենք, օրինակ, Մհերյանի անցած ճանապարհի տեսաերիզները, կա արձանագրություն, որտեղ պարզ գրված է, որ վերցրել ենք տեսաերիզները, ուսումնասիրել ենք, բայց ընդհանրապես գործում մի հատ տեսաերիզ չկա, հիմա ԱԱԾ-ն, իմ կարծիքով, պետք է լուրջ զբաղվի սրանով, սրանք հարցեր են, որոնց պատասխան է պետք տալ:

- Պարոն Մհերյան, գործի վարույթն ԱԱԾ փոխանցելուց հետո, ձեզ ԱԱԾ կանչե՞լ են, լրացուցիչ հարցաքննվել ե՞ք:

- Գնացել եմ, մի թեթեւ հարցրել են, ես իրենց ասել եմ՝ ինձ ինչն է հետաքրքում, ինձ թվում է՝ իրենք պետք է բացահայտեն սպանությունը:

- Ձեզ հայտնի՞ է, թե ինչու հենց ԱԱԾ փոխանցվեց գործի վարույթը:

- Անձամբ ես էի ուզում, որ փոխանեցին ԱԱԾ, իմ կարծիքով, այսպես ավելի ճիշտ է:

Մոտ երեք տարի առաջ պաշոտնեական լիազորությունները չարշահալու դեպքով ՀՀքննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեցձեզ հայտնի՞ է այդ գործով քրեականհետապնդման ենթարկված պաշտոնյաներ կա՞ն:

- Դեռ ոչ... կան մարդիկ, որոնք վերջիվերջո պատասխան պիտի տան, չի կարող գործի փաստաթուղթ ինքնուրույն անհետանա, փաստաթղթեր կան, որոնց հարցերի պատասխանները չկան, հարցում են արել, պատասխան չեն ստացել, կամ ստացել են ու ընդհանրապես վերացրել են էդ պատասխանները, իսկ դրանցից շատ բան է կախված, որովհետեւ մեծ գումարների հետ է կապված: Օրինակ, հարցումներ կան՝ ուղղված ՀՀ ֆինանսների նախարարությանը, բայց պատասխաններ չկան, իսկ դրանցից շատ բան է կախված, այդ թվում եւ ոսկու հանքերը:

- Ի՞նչ մեծ գումարների մասին է խոսքը:

- Լավ, լավ... էդ հարցերի պատասխանները բավական լուրջ պատասխաններ էին:

Պարոն Մհերյանի՞նչ ոսկու հանքի մասին է խոսքը:

- Փաստերի մեջ կա, Ազգային անվտանգությունը դրանով կզբաղվի:

Լրացուցիչ փաստաթղթեր ձեզնից պահանջե՞լ են

- Կան որոշ բաներ, իրենք կզբաղվեն դրանով:

Ի՞նչ տեղեկություններ ունեքիրավապահները նոր հանգամանքներ պարզե՞լ ենթե՝ ոչ:

- Դեռ ոչ մի բան չեն հայտնել, գործ են անում, չեմ էլ ուզում իրենց խանգարեմ: 9 տարի սպասել եմ, էլի կսպասեմ, ամեն դեպքում՝ շատ հարցեր կան, բայց չեմ ուզում խառնվել:

- 9 տարի է անցել, ի վերջո ձեզ հայտնի՞ է՝ ով է կանգնած ձեր որդու սպանության ետեւում, նրանք բարձրաստիճան ոստիկաննե՞ր են:

- Հենց նրանք են կանգնած, բուրգի գլուխը ով է՝ հենց դա էլ սկսել է շեղել գործը, առանց իրա ոչ մի քայլ էլ չեն արել:

Անուն կհրապարակե՞ք:

- Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է, թե ով է՝ ինձնից լավ գիտեք, վերջ, լավ, այսքանով սահմանափակվենք:

Նշենք, որ 2009 թվականին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

մանրամասները՝armtimes.com-ում: 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն