Երևան, 15.12.2018, 23:19,
Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնիՄուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մտահոգՏո, ա՛յ Ֆրանկլին Գոնսալեսներ, Փաշինյանը Ռուսաստանին դեռ Ձեր նիսյաները պիտի փակի, նոր մտածի մարտահրավերների մասին Տրանսպորտային միջոցների ղեկին չպետք է լինեն գռեհիկ ու ոչ կոմպետենտ վարորդներՍաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, հայտնաբերվել է«Առանց մեկնաբանության». Վանեցյանը դեկտեմբերի 15-ին գաղտնալսման հարցով ասուլիս կտա«Ձեր կուսակցության 90%-ը հիմա պետք է արդեն նստած լիներ, այդ թվում նաև՝ դուք». Փաշինյանը՝ Վիգեն ՍարգսյանինԴավիթ Շահնազարյանին կանչել են ԱԱԾ. վերջինս հրատապ ասուլիս է հրավիրումՆա երբեւէ իր դեմքը չի փոխել. հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու իր հայացքներինԱրդարադատության փոխգնդապետ, իրավաբան, պատգամավորության թեկնածու Հայկ Հովհաննիսյանը, իր ընտրողների շրջանում մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելում

Նիկոլ Փաշինյանի պայմանը Տիգրան Մուկուչյանին

«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել:

Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով, որ Երեւանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար: Եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին:

Հակառակ պարագայում վերջինս հրաժարական կներկայացնի: Ու չնայած տարածքային հանձնաժողովներում մեծամասնություն են կազմում ՀՀԿ–ականները, այս օրերին Մուկուչյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ իրեն «պադվադիտ» չանեն:
Հետաքրքիր է նաեւ ԿԸՀ կայքում տեղադրված սոցիալական գովազդը՝ «Իմ ձայնը չի վաճառվում: Ոչ ընտրակաշառքին»: Մեղմ ասած՝ տարօրինակ է նման բովանդակությամբ գովազդ տեսնել հենց ԿԸՀ կայքում: Այսինքն, ԿԸՀ–ն հաստատում է, որ նախկինում այդպե՞ս է եղել»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն