Երևան, 21.11.2019, 15:18,
Իրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 28-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1-ը:


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ, այսինքն ավելացնել 40 մլն խմ-ով:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ սրտի կսկիծով են նման որոշում ընդունում եւ իրենց խնդիրն է մաքսիմալը անել, որ Սեւանա լջից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ կազմակերպելուն բանը չհասնի: «Դեռ հունիսին խնդիր էր դրվել ամեն ինչ անել, որ հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, որի մասնակիցները երկու մասի էին բաժանվել. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարելն առանց Սեւանից ջրառ իրականացնելու, իսկ մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ, եւ եթե գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետեւ կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք աննախադեպ բերքի են սպասում, կկանգնեն աղետի առջեւ»,-ասել էր նա:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն