Ողբերգական դեպք քամու պատճառով. 63-ամյա քաղաքացի է մահացել (ֆոտո)

Երեւանում տեղի ունեցած ուժեղ փոթորկի պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:40-ի սահմաններում Երեւանի շտապօգնության 1-03 ծառայության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Աէրացիա 12/1 հասցե, ժողովրդին հայտնի Գարդոնի գործարան, որտեղից մարմնական վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավոր քաղաքացին մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երեւան քաղաքի Շիրակի 4-րդ շենքի բնակիչ, 63-ամյա Բաղդասար Չարկիչյանն էր: Նա այցելելիս է եղել նշված գործարան՝ իր փեսային, երբ տանիքից փոթորիկը պոկել եւ մեծ թվով մետաղյա թիթեղներ է շպրտել ու հարվածել նրան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն