«Մեյմանդար»-ի Շուկան մրցակից չունի.այն գործում է խաղի ճիշտ կանոններով, եւ օրինակ է շատերի համար

ARMENIAN BRAND

                                                      ՄԵՅՄԱՆԴԱՐ 

 

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող եւ այսօր լուրջ մասսայականություն վայելող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան, տարիների հետեւողականության ու սեփական ներդրումների հաշվին ընդլայվում եւ արդիականացվում է՝ արձանագրելով նոր հաջողություններ եւ ձեքբերումներ: 

Անհերքելի փաստ է, որ «Մեյմանդարի» շուկայում այսօր ստեղծված են բոլոր նպաստավոր ու հարմարավետ պայմանները. թե՛ գնորդների, թե՛ առեւտրականների, եւ թե՛ շուկա այցելող ցանկացած մեկի համար, ով կորոշի ոտք դնել «Մեյմանդար»: Շուկան այսօր, իր առաջարկած պայմաններով ու որդեգրած խաղի կանոններով չի զիջում եվրոպական զարգացած երկրների բնամթերքների շուկաներին:

Եւ դա է այն արդարացի պատճառը, որ «Մեյմանդար»-ը մրցակցության տեսանկյունից ինքն է թելադրում կանոնները, լինելով համար մեկը՝ ոլորտում:
Տեղում պարզեցինք նաեւ, որ «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկայում առեւտուր կազմակերպելու նպատակով, այստեղ գալիս են ոչ միայն ՀՀ-ի ամենատարբեր մարզերից, այլ նաեւ հարեւան Վրաստանից, Իրանից, եւ մի շարք այլ վայրերից:
Սակայն ուշագրավն ու ողջունելին այն է, մի բան որ որեւէ այլ շուկայում արձանագրել չես կարող, որ «Մեյմանդար»-ում մաքրությունն ու կարգ ու կանոնը համար առաջին տեղում են՝իհարկե շուկայի տնօրինության խստապահանջության եւ սրտացավության շնորհիվ:
Շուկայում գործում է անվճար ավտոկայանատեղի, ճանապարհները գտնվում են գերազանց ասֆալտապատ վիճակում, անցկացված են սպիտակ գծանշանները, գործում են վերանորոգված պետքարաններ՝ 24 ժամյա ջրի գրաֆիկով:


Շուկայում գործում է նաեւ եվրոպական չափանիշներին համապատասխան ճաշարան, ուր բավականին հարուստ եւ համեղ ճաշացանկ է ներկայացված:
Իսկ մաքրության մասին խոսելն ուղղակի ավելորդ է, քանի որ «Մեյմանդար»-ի շուկայի մասին խոսելիս՝գնորդ լինի, թե վաճառող առաջինը մատնացույց են անում իդեալական մաքրությունն ու այն հարմարավետ պայմանները, որը որ նրանք այլ շուկաների մասին չեն կարող մատնանշել:


Ի դեպ, «Մեյմանդար»-ի շուկայի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ ամեն օր, (24 ժամյա ռեժիմով) արվում է հնարավոր ամեն բան ՝ վաճառող-գնորդ հարաբերությունները նոր որակի բերելու եւ շուկայում մշտապես կարգ ու կանոն պահպանելու համար:


Իսկ մի շարք մարզերից եկած առեւտրականները մեզ հետ զրույցում անկեղծորեն բարձրաձայնում էին, որ քաղաքում ցավոք սրտի խայտառակ ու փնթի շուկաներ են գործում, իսկ ահա «Մեյմանդար»-ը որպես Շուկան իդեալական է՝բոլորի համար, թե՛ մաքրության, թե՛ ստեղծված ժամանակակից պայմանների, թե՛ տնօրինության կողմից ցուցաբերած վերաբերմունքի, ուշադրության ու հետեւողականության առումով, որը որ այսօրվա դրությամբ լուրջ առաջընթաց ու ձեռքբերում է բոլորի համար:

Ի դեպ, նկատեցինք նաեւ, որ շուկայում բավականին մեծ թիվ էին կազմում այն վաճառողները, ովքեր «Մեյմանդար»- ում գործունեություն են ծավալել դեռեւս շուկայի բացման առաջին իսկ օրվանից, ինչը խոսում էր այն մասին, որ մարդիկ գնահատել են այն բոլոր հնարավորություններն ու շուկայի թելադրած կանոնները, ինչը նրանց թույլ է տվել, ոչ թե տեղում դոփել, այլ առաջ շարժվել:


Շուկայի վաճառողներից շատերն էլ նշում էին այն մասին, որ «Մեյմանդար»-ում աշխատելով իրենց այս հասարակության լիարժեք մասնիկն են զգում: Առեւտրական կանանցից մեկը օրինակ նշեց, որ շուկայում այնպիսի մաքրություն, այնպիսի մթնոլորտ ու վերաբերմունք կա, որ իրենց համար այն տուն է դարձել, եւ որ ցանկացած մեկը այս Շուկա ոտք դնելու դեպքում, իսկապես կհամոզվի, որ ուրիշ տեղ գնալու կարիք եւ անհրաժեշտություն չկա: Ինչ ազգության մարդ էլ լինի՝ «Մեյմանդար» ացելելուց հետո, կհամոզվի, որ մեր Շուկան մրցակից չունի:


Այլ կարծիքներ՝կներկայացնենք հաջորդիվ:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

 

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

 Lurer Lurer-ի լուսանկարը:

 

 

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն