Երևան, 15.12.2018, 23:03,
Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնիՄուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մտահոգՏո, ա՛յ Ֆրանկլին Գոնսալեսներ, Փաշինյանը Ռուսաստանին դեռ Ձեր նիսյաները պիտի փակի, նոր մտածի մարտահրավերների մասին Տրանսպորտային միջոցների ղեկին չպետք է լինեն գռեհիկ ու ոչ կոմպետենտ վարորդներՍաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, հայտնաբերվել է«Առանց մեկնաբանության». Վանեցյանը դեկտեմբերի 15-ին գաղտնալսման հարցով ասուլիս կտա«Ձեր կուսակցության 90%-ը հիմա պետք է արդեն նստած լիներ, այդ թվում նաև՝ դուք». Փաշինյանը՝ Վիգեն ՍարգսյանինԴավիթ Շահնազարյանին կանչել են ԱԱԾ. վերջինս հրատապ ասուլիս է հրավիրումՆա երբեւէ իր դեմքը չի փոխել. հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու իր հայացքներինԱրդարադատության փոխգնդապետ, իրավաբան, պատգամավորության թեկնածու Հայկ Հովհաննիսյանը, իր ընտրողների շրջանում մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելում

Այսբերգի չերեւացող կողմում ծվարածները պիտի ծնկի գան, ու պատասխան տան

Մեզ համար Հերոս են, Լեգենդ են , Հպարտություն են՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Ադամ Սահակյանը,Անդրանիկ Զոհրաբյանը եւ բոլոր-բոլոր մեր Արծիվ Տղաները, որ անմնացուրդ նվիրումով պայքարեցին հանուն հայրենիքի:
Մենք մեր երեխաներին, ապագա սերնդին պարտավոր ենք մեկ առ մեկ պատմելու մեր լեգենդար Հերոսների ու քաջորդիների մասին: Պարտավոր ենք ներկայացնելու ու հավերժացնելու նրանց, ովքեր հանուն հայրենի սահմանների պաշտպանության չխնայեցին ամենաթանկը՝իրենց կյանքը:
Իսկ հիմա (բոլոր մանվելներով հանդերձ) մեկ առ մեկ պիտի ծնկաչոք ներողություն խնդրեք մեր Հերոս տղաների ծնողներից, հարազատներից, որ իրենց որդիները պայքարել են՝ իսկ բազում Ձեզ պես տականքներ վայելել...

Իսկ առաջին ներողությունը՝ պարտավոր են խնդրել Մանվելն ու յուր «շեֆ» Նազիկ կոչեցյալը,ում լեզուն դեռ պտտվում է անհոդաբաշխ մտքեր արտաբերելու...
Ինձ համար մանվելական դինաստիան այլեւս առ ոչինչ է….
ինձ համար, ու վստահ եմ շատերիս համար Հերոս կանայք են Համեստ Ներսիսյանը՝(Արմենակ Ուրֆանյանի մայրը), Նվարդ Սլոյանը՝Քյարամ Սլոյանի մայրը, Գայանե Սահակյանը՝Ադամ Սահակյանի մայրը , եւ բոլոր-բոլոր այն զինվորների մայրերը, ովքեր ամեն գիշեր ցավը կոկորդում խեղդելով միեւնույնն է՝ հարցնում են ինչո՞ւ...
Հերոս են այն մայրերը, ովքեր մինչ այսօր տարբեր կլինիկաներում փորձում են կյանք վերադարձնել իրենց զավակներին:
Մենք էլ՝ ազգովի համայն հայությանը խնդրում-աղաչում ենք, որ եկեք-օգնեք մեր հերոս տղաներին, նրանց ընտանիքիներին եւ այսպես շարունակ...
Մենք խնդրում ենք, որ Նազիկը նստի, ու «նազլամիշ» լինի իր գազանների շուրջը, ովքեր հոշոտում էին այն՝ինչն իրենց չէր պատկանում:

Լափածը՝ոչ մեկ չի կարողանալու մարսել, իսկ նրանք ովքեր փորձում են մեղմացուցիչ եւ զայրացնելու աստիճան «փաստաբանություն» անել սրանց նման անկուշտների համար,նախ եւ առաջ հիշեք մեր Հերոս տղաներին, ու հատկապես նրանց մայրերին... 
Անտանելի էր լսել, թե ինչպես էր Արմենակ Ուրֆանյանի մայրը պատմում, որ մեր զինվորները՝ երեք օր շարունակ ստիպված են եղել սնվել խոտով: Ահավոր է…սա իսկապես ողբերգություն է բոլորիս համար: Ախր միշտ էլ ազգի Տականքը՝ ներսից է լինում…

Հ.Գ 
Պատասխան պիտի տան բոլոր այն Հրեշները, որոնց մատն այս գործում խառն է եղել. այսբերգի չերեւացող կողմում ծվարածները պիտի ծնկի գան, ու պատասխան տան՝օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Միեւնույնն է ՝ուշ թե շուտ «այդ ուխտը չոքելու է Ձեր դռանը, ԱՆԱՍՏՎԱԾՆԵՐ...

 

Գայանե  Զարգարյան 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն