Երևան, 13.11.2019, 09:17,
Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն ՍաֆրաստյանԵրևանում 29-ամյա երիտասարդին ատրճանակով սպանողը հայտնաբերվել էՃապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 100-ի«Սրանց հերոսությունը մենակ անզեն հայության դե՞մ էր նախատեսված». Լևոն Շիրինյան

Ինչո՞ւ են «աղմկում» Լոռվա մարզպետ Հրանտ Մարգարյանն ու «բլբուլ» կտրած Վանիկ Ասատրյանը

Հայտնի է, որ 2018 թվականի հունիսի 1-ին, Հայաստանի կառավարության նիստում, նշանակվեցին 8 նոր մարզպետներ:
Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը:
Առիթ ունեցել ենք խոսելու, թե նորաթուխ մարզպետերից որոշները, տակտիկական ինչ սխալներով են մուտք գործել դեպի գործադիր՝չգիտակցելով իրականում իրենց զբաղեցրած պաշտոնի պատասխանատվությունը՝ թերեւս:

Եւ հիմնական թնջուկը, որ սովորաբար ստեղծում են մարզային իշխանիկները՝ օդից, այն է, որ արագ եւ օպերատիվ կերպով. թեկուզեւ արհեստական «հարայ-հրոցներով»` փորձում են ապացուցել, որ ամենակարողն են, երեւակայելով որ Սամուրայի թուրն էլ գուցե իրենց ձեռքում է… Բայց դե պատմությունն ապացուցել է, որ «սրով եկողը՝սրից էլ ընկնում է…»

Ինչեւէ , այս օրերին պետք է նշենք, որ զորօրինակ Լոռու մարզում Հրանտ Մարգարյանի մարզպետ նշանակվելուց հետո, Լոռու մարզում իրականում լուրջ կրքեր են եռում, քանի որ նորանշանակ մարզպետը՝ ըստ հավաստի լուրերի, անողոք կադրային ջարդ է փորձում իրականացնել, ինչն անշուշտ անհետեւանք մնալ չի կարող: 
Ավելին, ըստ տարածված լուրերի, նոթաթուխ մարզպետի ականջին կադրային քաղաքականության հարցում հիմնականում «շշնջում» է ԱԺ ներկայիս պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով ասում են, ըստ իր հայեցողության կազմում է կադրերի ազատման-ընդունման ցուցակները:

Լոռու մարզում նույնիսկ կատակում են, որ ըստ Վանիկ Ասատրյանը՝ կես դրույքով կադրերի բաժնի վարիչ է աշխատում՝ մարզպետարանում:

Թե իրականում ի՞նչ խառնաշփոթ է տիրում Լոռու մարզում, եւ թե արդյո՞ք տիրապետում է ստեղծված իրավիճակին ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանը , Armenian Info-ն փորձեց մի քանի հարց ուղղել իր պաշտոնից մեծ ոգեւորություն ապրող մարզպետ Գրիգորյանին:

-Պարոն Մարգարյան, Ձեր նշանակումից ի վեր տեղյա՞կ եք, թե ինչ տրամադրություններ են ստեղծվել մարզում:

-Նորմալ տրամադրություններ են, ի՞նչ է եղել բայց: Ես կուսակցության կողմից եմ նշանակվել, ես իրականում արդեն լարվում եմ, որովհետեւ երկու-երեք օր ա՝ էդ մասին են խոսում:
-Դե` «առանց կրակ ծուխ չի լինում», դուք էլ նոր նշեցիք, որ նմանատիպ խոսակցություններից արդեն տեղյակ եք: Եթե որեւէ խնդիր չկա, ապա որտեղի՞ց են ծնունդ առել այդ խոսակցությունները:

-Դե…ինձ թվում ա, որ ինձ ուզում են խանգարեն:Ես եկել եմ, որ գործ անեմ, ոչ թե խոսքով, այլ գործով:

-Գուցե հակառա՞կ իրավիճակն է: Լոռու մարզում ակտիվ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ դուք փորձում եք «տեռորի» ենթարկել Լոռու մարզը.նախ սխալ կադրային քաղաքականություն տանելու, երկրորդ՝մարզի համայնքի ղեկավարներին կոշտ մեթոդներով Ձեր դաշտ բերելու, եւ կուսակցականացնելու համար: Ի՞նչ կասեք սրա հետ կապված:

-Եթե կուսակցության տարածքային գրասենյակների կողմից աշխատանք է տարվում կուսակցական, դա նորմալ է :Ի՞նչ եք առաջարկում.չաշխատե՞նք: 

-Իսկ այդ գործընթացին մանկավարժներին, ուսուցչական կոլեկտիվներին ներգրավվելը, նույնպե՞ս նորմալ է: Կարծեմ դրա դեմ ազգովի պայքարում էինք…

-Ես Ձեզ ասեմ, ինչ է եղել: Ես այցելելել եմ որոշ առողջապահական օջախներ, հայտարարությունս արել եմ մեր հարգարժան բժիշկներին, որ շարունակեն լավ ու բարեխիղճ իրականացնեն իրենց աշխատանքը: Իսկ ինչ մնում է ուսուցիչներին քաղաքական դաշտ մտցնելը՝ուրիշ բառերով ա քիչ ամնում ասեմ՝մարդկային չի :
Մեր կուսակցություն առաջնորդի կողմից էլ հստակ դրված է, որ մենք մարզում խտրականություն եւ կադրային ջարդ չենք անելու:

-Բա ինչո՞ւ եք խտրականություն դնում, եւ կադրային ջարդ իրականացնում:Վերջին հաշվով հայտարարություններ անելը մի բան է, այն իրագործելը՝ մեկ այլ բան: Բոլորս էլ գիտենք՝թե կադրից դուրս ով ինչպես է գործում…

-Դե գիտեք, եթե մարդիկ կան ովքեր իրենց առջեւ դրված խնդիրները անլուծելի են համարում, այդ կադրերը պետք է հեռանան եւ իրենց տեղը զիջեն այն մարդկանց, ովքեր որ կարող են իմ կողմից դրված խնդիրները լուծել:

-Իսկ ո՞րն է Ձեր չափման միավորը, ըստ որի այս կամ այն կադրը չի համապատսխանում Ձեր «ստանդարտներին»:

-Առաջին հերթին ազնվությունը:

-Դեռ նոր-նոր եք զբացեցրել Լոռու մարզպետի պաշտոնը.ինչպե՞ս եք ստուգում, թե ով է ազնիվն ու անազնիվը, թե՞ Ձեզ հուշում են՝ ինչպես կողմնորոշվեք:

-Լոռվա մարզը շատ մեծ ա, բայց իմ շփման դաշտն էլ շատ մեծ ա. ինձ համար բարդություն չի իմանալ ով՝ովա իրա ուղնուծուծով: Իրա ծնողներից սկսած….

-Փաստորեն այստեղ դուք այդ ոճով ե՞ք սկսել Ձեր գործը:Վստահ ե՞ք, որ Ձեզ ճիշտ տեեկատվություն են տրամադրում,տարատեսակ աղբյուրները:

-Իհարկե, ինձ որտեղից պետք ըլնի մեկի մասին բան իմանամ՝ շատ հստակ կիմանամ, ճշտումներ կանեմ: 
Սկզբից իմ պահանջները դրվում ա, հետո մարդը որոշում ա՝ կարա դա անի, թե ոչ:

-Լավ է, որ դուք ինքներդ խոստովանեցիք, թե ինչ «հետախուզական մեթոդներով» եք փորձում աշխատել Լոռու մարզում: Այդպես էլ չիմացանք` մարզը ինչու՞ եք փորձում ամբողջությամբ կուսակցականացնել…

-Եթե այդ հարցը երեսուն անգամ էլ ինձ տաք, նույն պատասխանն եմ տալու: Կուսակցության ղեկավարի կողմից դրված է, որ ես ազնիվ,  անաչառ ծառայեմ իմ ժողովրդին: Ու դրա պատասխանը՝ մենք կստանանք ընտրություններին: Բայց էս պահին՝ չեմ զբաղվում քաղաքական գործերով: Իսկ դուք ո՞նց եք մտածում. եթե ես 24 ժամ զբաղվեմ իմ ժողովրդին ծառայելով, ամեն ինչ անեմ որ Լոռվա մարզում վստահությունը բարձրացնենք, քվեները ո՞ւմ են գնալու:

-Փաստորեն աշխատելու եք հանուն քվեների, այլ ոչ թե հանուն ժողովրդի:

-Այսինքն դուք հիմա ի՞նչ եք ուզում ինձանից. դեմը ընտրություններ ա, ես չաշխատեմ, որ հանկարծ շատ քվե մեզ չտա՞ն, բերենք չմոռանանք, որ ես Լոռու մարզի մարզպետն եմ: 
Ինձ համար ոչ թե ԲՀԿ անդամներն են Լոռվա մարզի բնակիչներ, այլ բոլորը մեր մարզի բնակիչներն են, ու ես եկել եմ, որ ծառայեմ:

-Մի տեսակ, լավ չի երեւում, որ դուք եկեք եք ծառայելու: Այնպիսի տպավորություն է, որ եկել եք ծառայեցնելու՝իհարկե ում դեպքում, որ Ձեզ հաջողի:

-Հայտնի դեպքերի ժամանակ էլ երեւի տեղյակ եք, էդ «պտիչկաներ» ասվածը՝ իմ կողմից որոշված բան ա եղել, ու դա չենք արել ԲՀԿ-ի համար, այլ մեր խոսքը պահելու համար: Մենք շատ խոսացող չենք՝մենք գործող ենք:Ես էլի եմ կրկնում.ես եկել եմ,որ ծառայեմ:

-Տեսնենք: Ի դեպ, այս օրերին, համառ լուրեր են պտտվում այն մասին, որ ԱԺ ներկայիս պատգամավոր Վանիկ Ասատրյանը, անմիջականորեն խառնվում է մարզի գործերին, եւ Ձեզ ցուցակներ է ներկայացնում(ըստ իր ճաշակի, եւ ամբիցիաների), թե որ կադրերից է պետք ազատվել նախ եւ առաջ…

-Վանիկ Ասատրյանը չի կարող խառնվել մարզի գործերին, ես դա թույլ չեմ տա:


Բայց ասում են, որ հենց նա է Ձեզ հուշում, թե ինչպես աշխատեք մարզում:

-Տենց բան չի կարա պատահի, ինքը ուղղակի մեր կուսակցությունից ա, կարա զբաղվի կուսակցական գործերով, ինչ որ բաներ անի:

-Փաստորեն, նա այնումենայնիվ, ինչ-որ բաներ անում է: Ձեր նշանակումից ի վեր, կարծես թե «բլբուլ է կտրել» ՝Լոռու  մարզում:

-Դե տեսեք քանի ձեւի եք նույնը հարցը տալիս: Ինքը չի կարա ստեղ տենց բաներ անի: Ես մտածում եմ` իմ մարզը ոտքի հանելու մասին. Դաժե գիշերը քնած ժամանակ եմ մտածում՝մյուս օրվա անելիքներիս մասին:

-Այսինքն վռազ եք….իսկ քնած ժամանակ, չե՞ք մտածում, թե Ձեր նշանակումից հետո թավշա հեղափոխությունից հետո, ի՞նչ մնաց սիրո եւ համերաշխության մթնոլորտից՝ Լոռու մարզում: Որքան էլ, որ դուք փորձեք երկակի ստանդարտներով պատասխանել, միեւնույնն է՝ մարզում լարվածությունն ակնհայտ է:

-Եթե քաղաքական պայքարի ձեւը դնենք մի կողմ, ապա կլինի համերաշխության մթնոլորտ:

-Դա ո՞րն է: Այսինքն սիրո եւ համերաշխության մթնոլորտը անկո՞ւմ է ապրում…

-Դե դուք եկել եք ինձ խանգարեք, ոչ թե օգնեք. սենց չեղավ:

-Լավ, իսկ ի՞նչ կասեք համայնքի ղեկավարների հետ կապված. մարզպետի եւ համայնքի ղեկավարների միջեւ կա՞ հանդուրժողականության մթնոլորտ: Ասում են, այս օրերին խիստ լարված են Ձեր եւ որոշ գյուղական համայնքների ղեկավարների հարաբերությունները, քանի որ նրանց ամեն կերպ փորձում եք տեղափոխել Ձեր դաշտ:

-Իսկ դուք ոնց եք կարծում, ես ի՞նչ լծակներ ունեմ իրենց վրա ազդելու համար:

-Բազում…. Նոր դուք էլ հայտարարեցիք, որ Լոռու մարզպետն եք:

-Ես այդ մասին չէի մտածել, կմտածեմ այդ մասին: Գյուղապետերից շատերը անգամ ուրախացել են, որ Ձեր խոնարհ ծառան՝Հրանտ Մարգարյանը դարձել է մարզպետ:

-Իսկ ճշտել ե՞ք,  թե նրանց ուրախության պատճառը որն է:

-Էն, որ մարզը դարձնենք մեծ ընտանիք, դարձնենք համերաշխ, ինչպես որ եղել է նախկինում: 
-Փաստորեն նախկինում ամեն բան լավ է եղել:

-Ծառայող մարդուն փոխանակ օգնեք, եկել եք խանգարեք:

-Մենք չենք խանգարում, մենք ահազանգում ենք ստեղծված իրավիճակի մասին:


-Դե ես էլ ասում եմ, որ ես նենց գեներ ունեմ, նենց մարդու տղա եմ, որ ուրիշ ձեւ չի կարա լինի:

 

Հ. Գ Ուշագրավն այն էր, որ մեր զրույցի վերջում , մարզպետ Հրանտ Մարգարյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա այնուամենայնիվ պոռթկաց, որ իր ու իր նման շատ մարդկանց շնորհիվ է, որ նոր կառավարութունը եկավ իշխանության, ակնարկելով, որ դա ոչ ոք չպիտի մոռանա:
Իսկ հետո էլ դժգոհեց, որ իր ղեկավարած մարզպետարանում, չեն թողնում իր պատկերացրած կադրին նշանակի փոխմարզպետ, փոխարենը «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցութունը ներկայացնող փոխմարզպետը ամեն հարցում՝ խառնվում է….

Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են. եթե այսպես շարունակվի, իսկապես Լոռու մարզում կհաստատվի միապետություն՝շնորհիվ Լոռվա մարզպետ Հրանտ Մարգարյանի, ով իր քաղաքական թիմից բացի, կարծես թե որեւէ մեկի երեսը տեսնել չէր ուզում: 
Պահո՜՜՜…. Էսքան շո՞ւտ. իսկ ուր են նայում մեր ղեկավար այրերը…


Հ. Գ Ի դեպ, նշենք, որ այս օրերին իրեն միամիտի տեղ դրա «վանքի հավերն է փորձում ուտել» Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը, ով Սպիտակի թիվ 2 դպրոցում փորձում է տնօրեն «կարգել» իր ընկերոջ եղբոր աղջկան, ով Անանիա Շիրակացու անվան դպրոցում ընդամենը դասվար է եղել: 
Իսկ ահա, նորաթուխ մարզպետ Մարգարյանն էլ, ընդամենը մեկ շաբաթ առաջ, մարզի սոցիալական ծառայության պետերին աշխատանքից ազատելուց հետո, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանին, հորդորել էր դիմում գրել, այն դեպքում, երբ նույն Լամբարյանի երջանկահիշատակ հայրը՝ Ֆրունզիկ Լամբարյանը, եղել էր Լոռու մարզի՝ ԲՀԿ-ի հիմնադիրներից մեկը:

Ինչպես կասեր մեծ բանաստեղծը. «Դե եկ վարդապետ ու մի՛ խենթացիր».

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն