Երևան, 20.11.2018, 17:58,

Վանիկն ընկած դռնեդուռ՝ էլ չթողեց տուն- կտուր

Այն որ երկրով մեկ՝ հոռի բարքերի, ամենաթողության ու բեսպրեդելի դեմ պայքարի բում է սկսվել, կարծում եմ դրանում օր-օրի համոզվում են շատերը:

Իսկ այն, որ այդ գործընթացին զուգահեռ ամենաթողության ու հոռի բարքերի նոր ավանդույթ է սկսվում արմատավորվել է ՀՀ-ի մի շարք մարզերում՝ ի դեմս նորաբողբոջ մարզային պատասխանատուների ու նրանց «պեչկաների», սա եւս մտահոգիչ է, քանի որ շնորհիվ այդպիսիննների կարճ ժամանակում կունենանք ճիշտ այն պատկերը, ինչ որ ունեինք օրինակ թավշյա հեղափոխությունից առաջ…

Բոլորովին վերջերս, խոսել էինք այն մասին, որ օրինակ Սյունյաց նորաթուխ մարզպետ Կարեն Համբարձումյանը՝մարզում որդեգրած իր քաղաքականության շնորհիվ ամեն բան անում է՝ մարզում թիվ մեկ ֆեոդալը հայտարարվելու, եւ մարզի բնակիչներին իր ենթակաների հետ շփոթելու համար:

Ասում են, այս օրերին նույնաբովանդակ, ու առավել սարսափելի ձեռագրով սկսել է մարզը «տակն ու վրա անել» ԲՀԿ-ական մեկ այլ մարզպետ, գործադիրում աշխատելու փորձառություն չունեցող Հրանտ Մարգարյանը, ով մեկ ժամ առաջ խնդիր է դրել կուսակցականացնելու ողջ մարզը:Մարգարյանը  հուժկու «կադրային պատերազմ» է հայտարարել բոլոր գերատեսչություններին ու մասնավորապես գյուղական համայնքներին, որոնց ղեկավարներին, (մարզում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն), փորձում է իր սպասարկուների միջոցով բերել յուր դաշտ:
Նույն լուրերի համաձայն, մարզպետ Մարգարյանը, գյուղապետերից շատ-շատերի հետ ասում են հասցրել է առանձնազրույցներ ունենալ, եւ «պրատակոլից դուրս» նրանց հասկացնել, որ համայնքի ղեկավարները լավ կանեն մեկ օր շուտ կողմնորոշվեն իրենց անելիքների մեջ…

Ի դեպ, այս համալիր «օպերացիայի» ընթացքում, մարզում ակտիվ խոսակցություններ կան այն մասին, որ մարզպետ Հրանտ Մարգարյանը  կադրային ջարդ է սկսել մի շարք կառույցներում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե ով ինչ լումա կամ ավանդ ունի այդ մարզում:

Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ, նա փորձել էր «ջարդ» իրականացնել նաեւ մարզի առողջապահության ոլորտում, սակայն հանդիպելով լուրջ դիմադրության՝համապատասխան մասնագետների կողմից,  ետ էր կանգնել իր որոշումից:
Իսկ որ ամենաուշագրավն է, բդեշխական հակումներով աչքի ընկնող մարզպետը, իրեն որպես մարզի «լուսավորիչ» ու գլխավոր հուշարար է  ընտրել  Սպիտակի նախկին քաղաքապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Վանիկ Ասատրյանին, ով մասնագիտացել է մարզն իրար խառնելու, եւ քաղաքական ուժերի միջեւ հանիրավի անախորժություններ ստեղծելու տեսանկյունից: 

Ասում են, նույն Վանիկն ինքն անձամբ է ցուցակներ գրում, անուն-ազգանուններ ներկայացնում մարզպետ Մարգարյանին ՝փորձելով այդկերպ հագուրդ տալ սեփական նեղ ամբիցիաներին: Դա էլ քիչ է. Վանիկն ընկած դռնեդուռ՝ անօթեւան ընտանիքիների ցուցակներն է հավաքագրում, եւ հայտարարում, որ նրանց բնակարանների հարցը լուծելու է՝ մոտ ապագայում:

Հետաքրքիր է. իսկ ո՞վ է լիազորել Վանիկ Ասատրյանին՝ նման հայտարարություններ անելու, եւ այդտեսակ շռայլ խոստումներ տալու: Իսկ ինչո՞վ էր զբաղված Վանյան՝քաղաքապետ աշխատելու տարիներին.ի՞նչ է այդ ժամանակ անօթեւան ընտանիքներին չէր տեսնում, թե՞ նրանց ձայնը չէր լսում…
Հիմա ի՞նչ փոխվեց, որ նա որոշեց ինքն իրեն նշանակել Լոռու «փոխմարզպետ» ու խառնվել մարզի գործերին: Դժվար թե նոր կառավարությունը՝ Վանիկ Ասատրյանին օժտած լինի նման լիազորություններով:

Հատկապես որ այս օրերին, բավականին թեժ կրքեր են եռում Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի, նրա տեղակալների ու մարզի աշխատակազմի միջեւ, որոնցից ամեն մեկը տարբեր քաղաքական ուժ է ներկայացնում:

Խոսակցություններ կան, որ Հրանտ Մարգարյանը, անգամ մարզպետարանում է փորձում ֆեոդալական կարգեր հաստատել՝ կարծելով թե բոլորն իր կամակատարներն են…

Ինչ մնում է մարզպետ-Վանիկ Ասատրյանի «անզուգական զույգին», ապա նրանց արկածներին պետք է հավուր պատշաճի ուշադրություն դարձնեն նրանց վերադասներն ու նոր կառավարությունը, այլապես որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ անկառավարելի քաոս կարող է տիրել այս մարզում, երբ Վանիկն ընկած դռնեդուռ՝էլ չի թողնում տուն-կտուր…

 

Սկանդալային Լուրեր  ՖԲ 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն