Երևան, 20.11.2018, 18:01,

Զինվորի «փայն ուտող ռեկետչիկի» տեղը՝ քրեակատարողական հիմնարկն է

Հայտնի է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում, ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:

Նույն ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ է դարձել , որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… 
Իսկ Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:
Ոչ պակաս ուշադրության է արժանի Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված և առգրավված ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվել էին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

Մեծագույն խայտառակություններից մեկն էլ այն էր, որ Մանվելի հանգստյան տան ավտոպարկում հայտնաբերվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մ.Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ:

 

 

 

 

 

 

 

10945861_1389316631379518_3314389011646585599_o

 

 

Այն որ տարիներ շարունակ նախկին իշխանությունները հանդուրժել, «մեծացրել» ու «հասարակության վզին էին կապել» Մանվելի նման բռնապետին, դա ոչ ոքի համար գաղտնիք չէր: Ինչպես որ գաղտնիք չէր` Մանվելին ու նրա թայֆաբանդային վերագրվող տարաբնույթ հանցագործությունների շղթան, որոնց մասին ով մի տառ բարձրաձայնում էր, անմիջապես «բեյնին ուտում էր»… Քանի որ Մանվելի նման կռազի շոֆերին, նախկին իշխանությունները արտոնել էին անել հնարավորը, ինչ կարող էր անցնել զինվորի «տուշոնկան թռցնող» այս երեւույթի մտքով: 

 Ու տարիներ շարունակ, սա որ իր «բերանին ծամոն էր դարձրել», թե թուրքն է իր թշնամին, ու իրենից «աչոտ» ուզողը, փաստորեն իրողությունները եկան ապացուցելու, որ մեր զինվորի թշնամին էլ ՝սրա նման «ասֆալտի վրա կռիվ տվողն է եղել»:

Սա ոչ թե դաշտային գեներալ է եղել, այդ դաշտային «քաղհան անող»… ով իր անկուշտը փորը լցնելու համար, փաստորեն ոչնչի առաջ չի կանգնել, ու անամոթաբար «խժռել է» հայրենի սահմանները անառիկ պահող մեր զինվորների բաժինը…
Հետեւաբար, հայրենասիրության անվան տակ զինվորի «փայն ուտող այս ռեկետչիկին», (ԱԱԾ-ի կողմից ներկայացված մեղադրանքները ապացուցելուց) հետո, պետք է վտարել մարդկության շարքերից, ու վերցնել նրանից բոլոր այն կոչումներն ու տիտղոսները, որոնց շնորհիվ սա զինվորին, շատ դեպքերում նաեւ շարքային քաղաքացուն կեղեքել, ու արաբայակ շեյխին համարժեք՝ վայելքներ է իրեն թույլ տվել: 
Մանվելը, պետք է փոխհատուցի՝ Հայաստանին և Արցախին հասցրած բոլոր վնասները, ու սրա դեմ պետք է իրականացվեն իր սիրած «գործողություններից» մի քանիսը գոնե… 
Հուսով ենք, ԱԱԾ-ն սրան ցույց կտա, թե ինչպես են (հազար ներեղություն) իրականում իր խոսքով ասած՝ «հետեւին ձեռ տալիս»:
Իսկ էն որ ժամանակին, էս բորենին ճամարտակում էր՝ չագուճի, մեխի ու նալի զորության մասին, ապա հիմա , ես էլ դիմում եմ ՀՀ վարպաչետ Նիկոլ Փաշինյանին , որպեսզի նա օգտվի այդ գործիքների ընձեռած լայն հնարավորություններից, ու սրա նմաններին ցույց տա, թե որտեղ են այսուհետ «ձմեռելու խեցգետնինները»: 
Պարոն Փաշինյան. Ձեր ձեռքում են` չագուճը, նալը եւ մեխը, խնդրում ենք այս «օպերացիան» իրականացնել օրենքի ողջ խստությամբ, քանի որ Մանվելի ոստանի տեսանյութերը դիտելուց հետո, գալիս ես այն եզրահանգման, որ սրա տեղը՝ ճիշտ եւ ճիշտ քրեակատարողական հիմնարկն է, այլ ոչ թե հպարտ եւ ազատ քաղաքացու կողքին ապրելն ու այս ազատ օդը շնչելը: 

 Հ.Գ 

Ժողովորդ ջան, ի միջի այլոց՝ այս մոլորված գեներալի ապարանքներում, բացի կռազից ամեն ինչ հայտանաբերվել էր…

 

 

 

Գայանե  Զարգարյան 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն