Երևան, 23.09.2021, 15:27,
Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…Դուք, էսքան լույս տղաների ՉԱՊՐԵԼՈՒ համար մեղավորներդ, ո՞նց եք էս ծանր բեռը Ձեր ուսերին տանում.ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդովմունքի ալիք կարող է բարձրանալ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)Ավելի քան հազար մարդ է հավաքվել Լատվիայի մայրաքաղաքում՝ հանուն Ռիգայում կորոնավիրուսի դեմ կամավոր պատվաստման եւ հակակոդային սահմանափակումների դեմՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվում ենք ստանձնել առաջին տեղը. Ինչ ուտեստներ է ներկայացնելու Ռեստորանային սպորտի հայկական հավաքականը Սոչիում կայանալիք աշխարհի առաջնությանըԹող մոռանա ՀՀ-ն ապագա խաղաղության մասին եւ պատրաստվի ապագա պատերազմին. Արթուր Աղաբեկյանը լայնամաշտաբ պատերազմ վերսկսելու եւ Սամվել Բաբայանի մասինԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ խաղաղալով, շշերով իրար հարվածելը չի, իրար հանդուրժել սովոր եք ի վերջո«Թերեզա Ասատրյանը զրպարտել, եւ սուտ տեղեկություններ է տարածել».ՀՀ ՊՆ Զորակոչային եւ Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի N ստորաբաժանման Տեղակալ Կամո ՄանուկյանՏիգրանուհի Կարապետյանը այսօր դեպի ցանկացած աղջկա երազանք ճանապարհեց երկու տարի առաջ ջերմությամբ ու ծնողական սիրով ընդունած մանկատան սան Անահիտ ՄելքոնյանինԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է

Հեքիաթից պոկված մի կտոր՝Resort MGA հանգստյան գոտում Photo

Դրախտավայր՝ քարքարոտ անապատում ...Resort MJA-ի լուսանկարը:

Սյունյաց մարզի գողտրիկ անկյուններից մեկում.ավելի ստույգ Սիսիան քաղաքից մի քանի կիլոմետր այն կողմ՝ Աշոտավան համայնքում է գտնվում այս հրաշք օազիսը՝ Կանաչ Դրախտավայրը՝ Հանգստյան այս ինքնատիպ գոտին, որն առավել հայտնի է Resort MJA անվանմբ:

Աշոտավան համայնքում ծնունդ առած այս գողտրիկ անկյունը՝ իրականում կարծես թե հեքիաթից կտրված մի կտոր լինի: Ուր ամեն բան գեղեցիկ է, ներդաշնակ, իդեալական ու տպավորիչ: Մարդիկ , ովքեր հաճախ են հյուրընկալվում այս Դրախտավայրում՝ խոստովանում են, թե այստեղ անգամ թռչուններն են այլ կերպ երգում, ու պատմում այս դրախտավայրի ամեն մի ծառ ու թփի, հողի ջրի, ու անգամ բնության հետ կռիվ տվող մարդու մասին…


Resort MJA հանգստյան գոտում՝միաձուլվել է երկրայինն ու երկնայինը, իրականում այն դարձնելով մի նախանձելի ծաղկաստան, մի վայր, ուր ցանկացած նախասիրության տեր մարդու համար ստեղծված է այն ամենը, ինչ կարող էր արարել բնությունն իր ՝աննկարագրելի ոժով ու հմայքով:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

 

Ծառ ու թուփ, շլացուցիչ եղեւնիների տեսականի, մոտ 240 տարբեր տեսակի ծառատեսակներ , որ ամեն մեկն իր տեղում կարծես մի պատմություն պատմի:
Գեղեցիկ արտաքինով ու արդի չափանաիշներին համապատասխան հյուրանոցային համալիր՝ուր ամեն բան նախատեսված է լավագույն հանգիստ կազմակերպելու համար:
Resort MJA -ում չկա միա անկյուն, որն անմշակ լինի, ամբողջ տարածքում՝ գերիշխում է բնության կախարդական ուժը՝ մարդ արաածի արարչագործ ձեռքի նոր լուծումներով ու ձեռքբերումներով: 

 

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Պտղատու այգիներ, հրաշագեղ ծառատեսակներ, ծառ ու թուփ, ազնվամորու թագավորությամբ, եղեւնիների՝ անթիվ անհամար ու նախանձելի ներկայություն, լացող ուռենի ու փշատենի, դեղձենի, ծիրանենի,մի խոսքով բնության հրաշքները՝ մեկտեղված մի հանգրվան, ուր ամեն բան հասել է կատարելության:
Համեղ սնունդ, ազգային-ավանդական կերակրատեսակներ, հանգստյան ամառային գոտիներ, նախանձելի լճեր, ուր ձկնորսության սիրահարները անմոռանալի օրեր կարող են անցկացնել հենց այս դրախտավայրում:
Ձմեռային այգի, հանդիսությունների ամառային սրահ,ամենատարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու լավագույն պայմաններ ու հնարավորություններ, որ հոգացել են այս ամենը իրականություն դարձնողները:
Պարզեցինք, որ այս Հրաշք ու գողտրիկ անկյունը՝ ինչպես արդեն նշեցինք Resort MJA հանգստյան գոտին դրախտավայրի է վերածվել շնորհիվ ճանաչված ու հարգված սյունեցի Ջիվան Մարգարյանի նախաձեռնությամբ ու ներդրումների շնորհիվ:
Պարոն Մարգարյանը, մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ բնությունը՝ պետք է մարդու մեջ լինի, ու նաեւ պատմեց, որ հանգստյան գոտին այս տեսքին բերելու համար իսկապես մեծ ջիղ եւ ջանքեր են պահանջվել: Իսկ ինքն էլ քանի որ տեսակով բնությունն իր մեջ կրող մարդ է. չի տրտնջացել, չի զլացել, եւ ամեն տարի քարը՝ քարի վրա դնելով կառուցել է այս Դրախտավայրը:


«Ոչինչ հեշտ չի ստեղծվում, եւ հեշտ չի տրվում: Այս տարածքում՝ քարերից բացի ոչինչ չի եղել, բայց մենք երկար ու ձիգ տարիներ՝ 86 թթ-ից սկսած՝ արարել ենք, ստեղծել ենք, համալրել ենք ՝ փորձելով հասնել վերջնակետի: Իհարկե այս ամենը բավականին լուրջ ներդրումներ է նաեւ պահանջել, բայց մենք թեկուզեւ դժվարություններով, կարողացել ենք այն իրականություն դարձնել: Պետք չէ տրտնջալ ու նահանջել՝ անգամ դժվարություններիհանդիպելիս, այլ պետք է առաջ շարժվել ու գործել: Ես գործի մարդ եմ, ու սիրում եմ աշխատել, արարել, մի նոր բարիք ստեղծել: Ես կարծում եմ, որ աշխատանքը մարդուն ավելի մեծ էներգիա եւ ուժ է տալիս: Եւ հենց այնպես չէ, որ տարիներ շարունակ, ամեն օր, մի նոր բան ավելացնելով, կառուցելով ու շենացնելով կարողացել ենք որոշակի հաջողությունների հասնել »:
Երբ փորձեցինք պարզել, թե քանի՞ ծառատեսակ կա այս դրախտավայրում, քանի որ դրանք մեկը մյուսից գեղեցիկ, աչք շոյող ու ինքնատիպ էին, հասկացանք որ պարոն Մարգարյանը մեկ առ մեկ գիտի դրանց պատմության ու առեղծվածի մասին: Ճշտեցինք, որ այս հրաշագեղ այգում մոտ 240 ծառատեսակ կա, որոնք դեռ ավելանալու միտում ունեն

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:Lurer Lurer-ի լուսանկարը:
Հարցին, թե արդյո՞ք այս Հրաշք հանգստավայրը հասանելի է հասարակության լայն շերտերի համար, թե ոչ, պարոն Մարգարյանը նշեց, որ պայմաններն այնպիսին են, որ այն թերեւս հասանելի կարող է լինել ամենքին: Ու նաեւ հավելեց.«Մենք շեշտը դրել ենք ոչ թեմեծ գումարներ վաստակելու, այլ մարդուն արժանավայել հանգիստ պարգեւելու համար: Սա ի վերջո, մնայուն մի վայր է դառնալու, որ փոխանցվելու է մեր սերունդներին: Եւ այստեղ ամեն օր մի նոր ծառ ու ծաղիկ, մի նոր անկյուն ավելացնելով փորձում ենք բացահայտել բնության բոլոր գաղտնիքներն ու բնության թաքնված ուժը »:


Հարցին էլ, թե հիմնականում ո՞ր երկրներից է շատ հյուրեր ընդունել Resort MJA -ը իր հարկի տակ, հանգստյան գոտու հիմնադիր Ջիվան Մարգարյանը նշեց, որ ամենատարբեր անկյուններից իրեց հյուրընկալում են ՝Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, արտերկրից, մի խոսքով բոլոր անկյուններից, եւ գալիս են հիմնականում նրանք, ովքեր գնահատում եմ բնության արժեքներն ու նրա կանչը»:

Ստեղծել կատարյալ պայմաններ լիարժեք հանգստի ու ժամանցի համար՝ կաթիլ-կաթիլ անսահման սեր ներարկելով բնության հանդեպ, սա է Ջիվան Մարգարյանի համար գլխավոր հրամայականը՝ գործի մեջ:

Միայն հավերժ արարչագործության ոգով վարակված մարդը կարող է ամայի քարաստանին շունչ ու ոգի հաղորդել, վերածել այն եդեմական դրախտի, պարգևել մարդկանց իսկական դրախտային վայելքներ բնության գրկում:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:Lurer Lurer-ի լուսանկարը:

Resort MJA-ի լուսանկարը:

Resort MJA-ի լուսանկարը:Resort MJA-ի լուսանկարը:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն