Հրաչիկ Աբգարյանը մեծ հույսեր ունի՝ նոր իշխանություններից

Էջմիածինը քաղաքը մշտապես աչքի է ընկել իր հարուստ մարզական ավանդույթներով ու բարքերով, ինչը մինչ օրս շարունակվում է:

Սպորտային կյանքը՝ տարիներ շարունակ, մարզական վիճակում պահելու գործում հատկապես մեծ ավանդն ունի Էջմիածնի նախկին քաղաքապետ, բավականին լուրջ եւ հաջողակ մարզիկ՝(բռնցքամարտիկ, բռնցքամարտի վետերան) Հրաչիկ Աբգարյանը:

Lurer Lurer-ի լուսանկարը:

Lurer Lurer-ի լուսանկարը:Lurer Lurer-ի լուսանկարը:

Եւ մինչ այսօր էլ, Էջմիածին քաղաքում, սպորտի շունչն ու զարկը պահպանվում է նույն Հրաչիկ Աբգարյանի ներդրած մեծ ջանքների ու սկզբունքայնության շնորհիվ:
2004 թվականից Էջմիածին քաղաքում գործող Վաղարշապատ մարզական ակումբը, որտեղ մարզվում են 600-ից ավել մարզիկներ՝ իր պրոֆեսիոնալ ու բանիմաց մարզական թիմի ու մարզիչների շնորհիվ չի զիջում իր դիրքերը՝որեւէ տեսանկյունից:
Ակումբում երեխաները մարզվում են ե'ւԴուքենդոյ, եւ «Ֆուլ կոնտակտ» կառատե, լող և՛ պրոֆեսիոնալ և՛ սիրողական բռնցքամարտ), մի խոսքով ստեղծված են բոլոր հնարավոր ու անհրաժեշտ պայմանները՝երեխաների առողջ ապրելակերպն ու կենասկերպը ապահովելու համար:

Ֆեդերացիայի գլխավոր նպատակը՝ հայ բռնցքամարտիկներին աշխարհին ներկայացնելն է: Ակումբի պատվավոր անդամներն են Վիկ Դարչինյանը և Արթուր Աբրահամը, ովքեր իրենց Հայաստան կատարած այցի շրջանակում, փորձի փոխանակմամբ հանդես են եկել երեխաների հետ:

Ի դեպ, «Վաղարշապատ» մարզական ակումբում գործում է նաեւ մանկապատանեկան քոլեջ-նախակրթարանը, որտեղ երեխաները համալրում են իրենց մտավոր ունակությունները, ավելի վարժ իմանալով՝ ռուսերեն, անգլերեն, նկարչություն, մայրենի լեզու, և այլն: Նախակրթարանի տնօրենության խոսքերով՝ ի շնորհիվ Հրաչիկ Աբգարյանի, այսօր իրենք չեն մնացել առանց հովանու, ընդհակառակը պրն. Աբգարյանի նախաձեռնությամբ վերանորոգվել եւ նախ
ակրթարանին համապատասխան գույք է տրամադրվել՝որպեսզի երեխաները լիարժեք պայմաններում կարողանան անցակացնել իրենց ուսումնական պրոցեսը:


Սակայն, այսօր, ըստ մարզադպրոցի մի շարք ներկայացուցիչների, չգիտես ինչու՞, եւ ինչից դրդված Էջմիածնի քաղաքապետարանը, փորձում է «ջուրը գցել» տարիների արած-դրածը: Այն է, սպորտդպրոցի վրա գույքահարկի տեսքով, այնպիսի «սանկցիաներ» են փորձում կիրառել, որ այդպես էլ անհասկանալի է մնում, թե ո՞ր օրենքով են նրանք փորձում խնդիրներ ու հարցեր պարզաբանել՝այսկերպ…

Մեզ հաջողվեց պարզել, որ այս մարզադպրոցի դեպքում, գույքահարկի թիվը ոչ թե գնում է նվազեցման, այսպես ասած՝(մաշվածության ճանապարհով), այլ դեռ մի բան էլ՝տոկոսներ է, որ ավելանում են:


Պարզելու համար, թե ի՞նչ կարծիք ունի այս ամենի վերաբերյալ «Վաղարշապատ» մարզական ակումբի ղեկավար, Հրաչիկ Աբգարյանը,Armenian Info-ն, փորձեց ստանալ ակումբի ղեկավարի մեկնաբանությունը:


Պարոն Աբգարյանը, իր խոսքում նշեց, որ.

-Էջմիածին քաղաքում այդ ձեռագիրն ու աշխատելաոճը այլեւս զարմացնելու տեղիք չի տալիս, քանի որ այդ մարդկանց ոճը բոլոր ժամանակներում նույնն է:
Նրանք վախենում են, որ Էջմիածնում կարող է առողջ եւ ուժեղ սերունդ մեծանալ: Միշտ էլ, Էջմիածնի իշխանությունները՝ուժեղ տեսակից վախեցել են:
Թեեւ այն ինչ ունի սկիզբ՝ունի նաեւ վերջ:
Այժմ, կարծում եմ, մեր Էջմիածինը ազատագրման ճանապարհին է. երեւի տեղյակ եք, արդեն արգելապատնեշներ են քաղաքից հանվել, փողոցներ են բացվում, այսինքն, հույս կա, որ մեր սուրբ Էջմիածինը կարող է ազատագրվել՝«բռնազավթումից»: Եւ ես խնդրում եմ մեր նոր իշխանություններին,որ այսուհետ մարդուն ինչ-որ բան հանձնելուց առաջ, նայեն իր անցյալին : Ամեն մարդու պետք է վստահել՝ իր հնարավորությունների չափով: Իսկ չար մարդկանց ախորժակը միշտ պետք է զսպել, քանի որ նրանք բացի չարությունից ՝ոչ մի լավ բան չեն կարող անել:
Եթե մարդը չի կարողանում իրեն տրված լծակները ճիշտ օգտագործել, ուրեմն պետք է ամեն բան վերանայել: Օրինակ, այն ինչ այսօր կատարվում է մեր Էջմիածին քաղաքում, վերանայման կարիք ունի, քանի որ այսպես այլեւս հնարավոր չէ:


-Պարոն Աբգարյան, ասում են այժմ էլ, Էջմիածնի քաղաքային իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում՝ Ձեր ղեկավարած մարզադպրոցի հետ կապված: Եթե չեմ սխալվում, «Վաղարշապատ» մարզական ակումբը գործում է 15 տարուց ավել՝շնորհիվ Ձեր ջանքերի, եւ ներդրումների: Այս պահի դրությամբ, ի՞նչ խնդիրներ ունի դպրոցը:


-Գիտեք, ես շատ ընկերներ ունեմ Երեւանում, եւ շատ ու շատ այլ քաղաքներում, ովքեր նույնպես այսպիսի համեստ դպրոցներ ունեն: Ե'ւ Երեւան քաղաքում, ե'ւ Ալավերդիում, ե'ւ թե այլ քաղաքներում, քաղաքի ղեկավարները սովորաբար աջակցում են այդ դպրոցներին, քանի որ այնտեղ մարզվում, եւ ապագայի համար ճանապարհ են հարթում մեր երիտասարդները :
Իսկ Էջմիածնում, հիմա գույքահարկի համար ինձ դատի են տվել. 15 տարվա մեջ որեւէ օգնություն քաղաքապետարանից , կամ որեւէ այլ պետական կառույցից չի եղել: Մարդկանց երեւի ձեռք չի տալիս, որ այս քաղաքում առողջ եւ ուժեղ սերոնդ մեծանա:
Իսկ մեր երկրի ապագան ու փրկությունը՝ առողջ սերունդ ունենալու մեջ է:

-Իսկ այն խնդիրները որ ստեղծվել են Էջմիածնի քաղաքապետարանի կողմից, ի՞նչ կերպ եք պատրաստվում հաղթահարել:

-Մենք միշտ էլ շատ խնդիրների ու դժվարությունների առաջ կանգնել ենք, ու այդ դժվարությունները հաղթհարել ենք: Ու հիմա էլ, չհաղթահարելու տարբերակ չունենք:
Ես պայքարող մարդ եմ, եւ հիմա էլ շարունակելու եմ պայքարել:

-Ի դեպ, ներկա իրադարձությունների ֆոնին, ի՞նչ հույսեր եք կապում ներկայիս իշխանությունների հետ:

-Նոր իշխանությունների հետ կապված՝ մեծ հույսեր ունենք, եւ տա Աստված, որ ամեն բան լավ լինի: Եւ ես էլ՝ իմ շրջապատով, իմ թիմով պատրաստ եմ նոր իշխանությունների կողքին կանգնելու՝ թեկուզ համեստ լումայով:բ Այս թավշյա հեղափոխությունը՝ մեր ժողովրդին հույս տվեց, եւ մարդիկ կարելի է ասել փորձեցին նորից գտնել՝կորցրած հավատը:

Ես կարծում եմ, որ ցանկացած մեկի երազանքը՝ ցանկությունը. ազատ եւ արդար Հայաստան ունենալն է, եւ այսօր կարծում եմ ամեն հայ իր ներդրումը կունենա՝ վաղվա բարեկցիկ Հայասատանի համար:


Հ.Գ

Ի դեպ, Էջմիածնի քաղաքապետարանը, այս օրերին աստղաբաշխական թվերի համատեքստում «Վաղարշապատ» մարզական ակումբի ղեկավար, Հրաչիկ Աբգարյանից պահանջում է նաեւ իր վաղամեռիկ, 29-ամյա որդու ավտոմքենայի գույքահարկը,հաշվի չառնելով որեւէ մարդկային վիշտ ու կորուստ: Մինչդեռ գեներալ Մանվելի ու նրա թայֆայի կողմից չվճարած գույքահարկերի ու անօրինականությունների մասին, լեգենդներ է, որ պատմում են…

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն