Երևան, 22.09.2018, 20:26,
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանըՀրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը՝ Կարապի լճի մոտ. ներկա է Նիկոլ ՓաշինյանըՀայկոն ոչ թե 6, այլ 60 բնակարան կարող էր ունենալ. Իսկ կարո՞ղ է դուք որպես ազգի «պատրիոտներ», գետնանցումներում եք քնում-արթնանում...Դատապարտյալները կսպասեն. «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» գործունեության ժամկետը հետաձգվում էԽաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի ՍիդորովՈստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաներըՀռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանըՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել

Խաբված գործարարը ահազանգում է, եւ անուններ է հնչեցնում.նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, եւ այլոք.Տեսանյութ

aravot.am-ը գրում է.Վայք քաղաքի բնակիչ, ունեզուրկ գործարար Աշոտ Զաքարյանն այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց մի խնդրի մասին, որում, իր խոսքով, բարձրաստիճան պաշտոնյաներ են ներգրավված: Աշոտ Զաքարյանի խոսքով՝ 2010թ.-ից ինքը նախաձեռնել է Վայոց ձորի մարզի «Արփա» փոքր ՀԷԿ-ի կառուցումը, որի նպատակով վարկեր է վերցրել, անձնական միջոցներ ներդրել, սակայն խաբեության պատճառով զրկվել է սեփականատիրոջ կարգավիճակից, դարձել ունեզուրկ: Նա պատմեց, որ ՀԷԿ-ի կառուցումը գրեթե ավարտված է եղել, սակայն խողովակաշարի պակասող մասը ձեռք բերելու համար դիմել է բարերար, մեծահարուստ Գրիգորյան Պուշկինի Գրիգորյանին, որն էլ, Զաքարյանի պնդմամբ, խաբեությամբ ունեզրկել է իրեն՝ ունենալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ դատական համակարգի ազդեցիկ պաշտոնյաների աջակցությունը:

Աշոտ Զաքարյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը տեղեկացրեց՝ Զաքարյանը խողովակաշարի կառուցումն ավարտին հասցնելու համար պարտքով գումար է խնդրել Գրիգորյանից, որը հրաժարվել է՝ փոխարենն առաջարկելով դառնալ ՀԷԿ-ի բաժնետեր. «Նրանց միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ բաժնեմասը ձեռք բերելու դիմաց Գրիգոր Գրիգորյանը պետք է ներդրում անի կառուցման ծրագրում՝ հօգուտ Աշոտ Զաքարյանի: Նա, սակայն, ոչինչ չի ստացել, եւ իր բաժնեմասը դարձել է ուրիշի սեփականություն: Սա գնահատվում է որպես Գրիգորյանի կողմից Աշոտ Զաքարյանի բաժնեմասին խաբեությամբ տիրանալու փաստ»: Տիգրան Մուրադյանի խոսքով՝ տարիներ շարունակ դատախազությունը միտումնավոր քրեական գործ չի հարուցել, եւ միայն օրերս է սկսել այդ գործընթացը. «Կարծում ենք՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի դատախազության որոշ պաշտոնյաներով եւ դատական համակարգով»:

Աշոտ Զաքարյանը նաեւ հայտնեց, որ Գրիգոր Գրիգորյանին աջակցում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ասաց, որ Արցախում գործում է ոսկու հարստացուցիչ կոմբինատ, որում բաժնեմաս է գրանցված Գրիգոր Գրիգորյանի անվամբ, որը, սակայն, իրականում պատկանում է Բակո Սահակյանին: Աշոտ Զաքարյանը նաեւ նշեց, որ Գրիգոր Գրիգորյանը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտերիմն է. «Գրիգորյանը Երեւանում գործարան ունի, որում բաժնեմաս ունի Ալիկ Սարգսյանի աղջկա կամ փեսայի անունով»:

մանրամասն՝այստեղ: 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն