Աշխատանքի շնորհիվ է, որ առաջ են շարժվում

Armenia նախագծի շրջանակենրում, շարունակում ենք ամփոփել 2017 թվականին արձանագրած վարկանիշները, (տարբեր ոլորտներում)որոնց արդյունքները ի մի էին բերվել էլեկտրոնային տարբերակով՝ օնլայն քվեարկությամբ, Armenian Info Տեղեկատվական Պորտալում:

Եւ այսպես, հարցումների արդյունքում պարզվել է, որ շատ-շատերը, ովքեր հետևում են իրենց ոճին և ուզում մշտապես լինել ոճային՝ վստահում են աստղային ոճաբան Անի Ավդալյանին,ով պրոֆեսիոնալ է իր գործում և վերջին տարիներին հենց նրան են վստահում Եվրատեսիլի Հայաստանի մասնակիցները:


Անի Ավդալյանը պատմություն ունեցող ոճաբան է : Տարիներ շարունակ բազմաթիվ ամսագրերի առաջին շապիկի շոուբիզնեսի ներկայացուցիչների ամենատարբեր կերպարները հենց նա է կերտել:
2018 թվականի << Դեպի Եվրատեսիլ>> նախագծի մասնակից Կամիլ շոույի կերպարը ևս Անի Ավդալյանի մտահաղացումն էր:
Այսպիսով, հարցումների արդյունքում պարզվել է, որ << Անի Ավդալյան >> իմիջ կենտրոնը ճանաչվել է 2017թվականի լավագույն իմիջ կենտրոն՝ Տարվա լավագույն ոճաբան Անի Ավդալյանի գլխավորությամբ: Կենտրոնում է աշխատում նաև տարվա առաջատար դիմահարդար Ալինա Սարգսյանը, ով աշխատում է հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի մեթոդներով:

 

Armenia նախագծի կողմից, Պատվոգրերի արժանացան երգիչներ՝ Արմեն Հովհաննիսյանն ու Հակոբ Հակոբյանը, ովքեր վերջին շրջանում իրենց զուգերգերով գրավեցին շատերին և արժանացան ամենատարբեր մրցանակների: Երիտասարդ ու աշխատասեր տղաներ, ովքեր չեն դադարում ստեղծագործել , եւ նոր ոճով ներկայանալ հանրությանը:

Պատվոգրի է արժանացել երգիչ Արթուր Մուսայելյանը, ով արժանացել է ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ անվանակարգին: Ռոմանտիկ և ինքնատիպ ձևով հանդիսատեսին գրաված այս երգիչը բավականին շուտ կարողացավ ճանաչվել և սիրվել: Երգարվեստում նա այս տարվա հայտնությունը դարձավ:

 

Սիրված երգչուհի անվանակարգին արժանացավ երգչուհի Թամարա Ժամհարյանը: Վերջինս, չնայած որ բալիկի է սպասում, միևնույն է , ներկա գտնվեց միջոցառմանն ու իր իրգը նվիրեց ապրիլյան պատերազմի մասնակիցներին և նրանց ծնողներին:

Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ նախընտրում են արագ սնունդ: Իսկ հիմա ՝ Երևանում մենք ունենք հնարավորություն սնվելու էկոլոգիապես մաքուր սնունդով: Այդ հնարավորությունը մեզ տալիս է Անի պանդոկը, որը բացի համեղ կերակուրներից, հաճախորդների ապահովում է լավագույն ժամանցով, իսկ այդ ամենի կազմակերպիչն է՝ աշխատասեր և եռանդուն Արևիկ Ավետիսյանը: Անի պանդոկը արժանացավ Տարվա լավագույն էկո սնունդ ապահովող համալիրի, իսկ տնօրեն Արևիկ Ավետիսյանը ՝ Տարվա Ռեստորատոր:

 

 


Շնորհակալագրի արժանացավ երգիչ Արա Պողոսյանը, ով բազմաթիվ երգեր նվիրեց զինվորներին ու նրանց մայրերին:

 

 

Տարվա լավագույն հանդիսավար անվանակարգին արժանացավ դերասան, հանդիսավար, երգիչ Գոռ Մարտիրոսյանը:

Հարցումների արդյունքում պարզվեց նաեւ, որ արտադրական ոլորտում, 2017 թվականի լավագույն քաղցրավենիք արտադրող ընկերություններից մեկը՝ << Կալաբոկ Քեյք >> ընկերությունն է, որը գործում է Երևանում և Մասիս քաղաքում: Այն հայտնի է իր գեղեցիկ դիզայնով , համով , բարեխիղճ աշխատանքով և մատչելի գնով : 

<< Կալաբոկ Քեյք >> ընկերությունը ընկերությունը ճանաչվել է 2017 թվականի Տարվա լավագույն քաղցրավենիք արտադրող ընկերություն:

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն