Սամվել Կարապետյանի «Տաշիրի» հետ պայմանագիրը չեղյալ է արվել

«Հրապարակ»-ը գրում է.

«Բավականին հետաքրքիր իրավիճակ է առաջացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» շուրջ․ 1 տարի առաջ որոշվել էր ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր» ընկերությանը։ Այս տարվաի ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում այդ մասին որոշում կայացվեց, սակայն պայմանագիրը չստորագրվեց, կային որոշ կետեր, որոնք դեռ չէին հստակեցվել։ Մենք տեղեկացանք, որ օրերս չեղարկվել է կառավարության որոշումը, եւ խոսակցություններ կան, որ ԲԷՑ-երի այլ հավակնորդներ են հայտնվել, մասնավորապես՝ նման մտադրություն ունի Գագիկ Ծառուկյանը, ու նաեւ դրանով էր պայմանավորված էներգետիկայի նախարարի պորտֆելը վերցնելը։

Մեր հարցին ի պատասխան՝ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց․ «Որոշումն արդեն կայացվել է՝ բարձրավոլտը մնալու է պետական հիմնարկ, ինչ կարգավիճակ որ ուներ նախկինում․ ես այս պահին դադարեցրել եմ պայմանագրի գործունեությունը»։ Ե՞րբ եք դադարեցրել։ «Մեկ շաբաթ է»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ այդ դեպքում ավելի արդյունավետ կառավարում կիրականացվի»։ Տեսակետ կա, որ ՀԷՑ-երն առանձնապես շահույթով չեն աշխատում, եւ ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման էին տրվում «Տաշիր»-ին՝ որպես կոմպենսացիա ոլորտի ապագա զարգացման համար, ավելին՝ խոսակցություններ կան, որ ձեր որոշման «արդյունքում» հնարավոր է աշնանը էլէներգիայի գինը 5 դրամով բարձրանա, առավել ստույգ՝ գազի գինը ճշգրտվելուց հետո, երբ կլրանա Ռուսաստանի տված 1 տարվա ժամկետը՝ գազի հաստատուն գինը չփոխելու հետ կապված։

«Մեկընդմիշտ իմացեք՝ էլէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում, դա բացառվում է»։ Իսկ գազի՞։ «Գազի մասին այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»,- ասաց Գրիգորյանը։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն