Ինքնասպանությունից առաջ կապիտանը երկտող է թողել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին կապիտանի մահվան դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 28-ամյա Հմայակ Հակոբյանը ապրում էր Արարատի մարզի Հնաբերդ համայնքում, ուներ մեկ եղբայր, որը պայմանագրային զինառայող էր: Ասել է թե, երկու եղբայրներն էլ ծառայում էին Հայոց բանակում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հնաբերդ համայնքի ղեկավար Մարատ Պողոսյանը պատմեց, որ Հմայակ Հակոբյանի նման կապիտաններ շատ քիչ կան, ու այդ դեպքը իրենց համար էլ է զարմանալի. «Նախնական վարկածով ինքը ինքնասպան է եղել, բայց երեւի այդպես էլ գնա, քանի որ մեզ լուրեր են հասել, որ նա գրություն է թողել, որ իր այս քայլում ոչ մեկի չմեղադրեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն