27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել է

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 17:56-ին ՃԿԱԿ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Վ.-ի կողմից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 17:55-ին, Կիեւյան կամրջին հերթապահություն իրականացնելիս, նկատել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու (27-ամյա Տ. Պ.):

Հրահանգիչ Ա. Վ.-ին հաջողվել է քաղաքացուն հեռացնել կամրջից:

 

Ժամը 18:31-ին մոտեցել եւ քաղաքացու հետ հոգեբանական զրույց է իրականացրել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, որից հետո ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Մաշտոցի ոստիկանության բաժին:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն