Երևան, 18.06.2019, 19:21,
Ինչ են զրուցել Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը. օլիգարխիայի որոշումըԳործարարի բարեկամը դիրքում կրակել է ծառայակցի գլխին. վերջինի վիճակը ծայրահեղ ծանր է«Այս հարցերի քննարկումները չկարողացանք հասցնել ավարտին». Դանիել ԻոաննիսյանԱրցախի ԱԳՆ-ն ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մասին հայտարարությունըՄոսկվայում Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք է առաջադրվելԻնչո՞ւ Թուրքիան չի հրաժարվում ռուսական Ս-400 համակարգերիցԳառնիի ճանապարհին բախվել են կորեացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը եւ բեռնատարը․ 16 հոգի տուժել էՀրաչյա Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնԼավագույն կանացի հագուստը՝ S.12 TWELVE խանութ-սրահներից Մոսկվայում սպորտի վարպետ ըմբշամարտիկին ծեծելով սպանել են և նետել լիճը

Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ:

Նշենք, որ ըստ նոր Սահմանադրական կարգավորումների, սա այն 4 կառույցներից մեկն է, որոնք գտնվում են ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո։ Այս կառույցներն են՝ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը եւ ՀՀ պետական պահպանության ծառայությունը։

Ըստ էության, Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ կառույց է լինելու, քանի որ նախկինում վարչապետի ենթակայությամբ նման մարմին չի գործել։

Պետական վերահսկողության ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացնելու պետական կառավարման համակարգի մարմիններում եւ հիմնարկներում, հետեւելու է կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացին, ինչպես նաեւ վերահսկողություն է ունենալու hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն