Երևան, 13.11.2019, 08:17,
Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն ՍաֆրաստյանԵրևանում 29-ամյա երիտասարդին ատրճանակով սպանողը հայտնաբերվել էՃապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 100-ի«Սրանց հերոսությունը մենակ անզեն հայության դե՞մ էր նախատեսված». Լևոն Շիրինյան

Մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի

Մեր երկրում կարգ ու կանոն ասվածը շատ քչերի քիմքին է մոտ:
Ոմանք ՝ հասարակական ու քաղաքական դաշտում հայտնվելուն պես, պես, դուրս են գալիս իրենց սահմաններից և փորձում ինչ-որ բան ապացուցել իրեց հակառակորդներին: Ոմանք էլ, առանց ավելորդ ձեւականությունների՝ համեստորեն զբաղվում են իրենց աշխատանքով ու գործունեությամբ՝ չբարձրաձայնելով իրենց կատարած գործի ու աշխատանքի մասին:

Image result for Մելիք Մանուկյան

Այդպիսիններից է, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը, ով ի դեպ խորհրդարանական իր ողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել հատկապես իր պարտաճանաչությամբ ու բնակիչների հետ ինտենսիվ շփումներ պահպանելու առումով, ում ի դեպ Կոտայքի մարզում շատերը ճանաչում եւ ընդունում են որպես շիտակ ու պարկեշտ մշեցու, ով իր տնտեսական եւ քաղաքական գործունեության ընթացքում մշտապես կարողացել է ճիշտ պահել խաղի կանոնները:


Մելիք Մանուկյանը՝ տնտեսական առաջին քայլերը կատարել է մասնավորապես 1989 թ-ին Հայաստանում. քարը՝քարին դնելով կառուցելով «Սարանիստ» ապակե տարաների վերամշակման գործարանը: Սկզբում փոքր քայլերով, իսկ այնուհետև մեծ հաջողություններով արտադրությունը զարգացել, ընդլայնվել է, և այսօր «Սարանիստի» արտադրանքը որակապես համապատասխանում է եվրոպական ամենաբարձր չափանիշերին:
2015-ին արտադրությունը վերազինվել է նորագույն հոսքագծերով ու սարքավորումներով: Այն այսօր չի զիջում իտալական և գերմանական արտադրություններին:
Տնտեսական ոլորտում իր խոսքն ասելուց հետո, Մելիք Մանուկյանը քայլեր է արել նաեւ քաղաքական սեկտորում, եւ որպես պատգամավոր՝հասցրել է սիրվել եւ ընդունվել իր ընտրողների կողմից:
Հենց ընտրողներից շատերն էլ, մեզ հետ զրույցում նշեցին, որ պատգամավոր Մանուկյանին, մշտապես դիմել են ամենատարաբնույթ խնդիրներով՝ անձնական, ֆինանսական, առողջական (վիրահատություններ), ուսման վարձի վճարման խնդիրներով,որոնց լուծումը բավականին խոշոր գումարների հետ է կապված, եւ կարեւորը՝ երբեւէ նրանց հարցերը անպատասխան չեն մնացել: 

Ի դեպ, Կոտայքի մարզում պատմում էին նաեւ, որ որպես հայ մարդ,պատգամավոր Մելիք Մանուկյանը անտարբեր չի եղել եղել մեր հայ զինվորների ու բանակի նկատմամբ՝հատկապես:
Հայրենիքի սահմանները պաշտպանող Հայոց բանակն ու մեր հայ զինվորները նրա համար առանձնահատուկ տեղում են, եւ ապրիլյան քառօրյայի ժամանակ էլ, պատգամավորը առաջիններից մեկն է եղել, ով անմիջապես կանգնել էմեր զինվորների ու սպաների կողքին:

Image result for Մելիք Մանուկյան

 

Այս առթիվ , երբ փորձեցինք ստանալ նաեւ պատգամավոր Մելիք Մանուկյանի մեկնաբանությունը, վերջինս ասաց հետեւյալը. 

-Մենք հասկացանք, որ անկախության սերունդը ևս պատրաստ է արյան գնով պաշտպանելու իր հայրենի հողը, կյանքը զոհաբերելու հանուն իր հայրենիքի ու ժողովրդի: Խորը ցավ եմ ապրում մեր զոհված զինվորների համար, խոնարհվում եմ նրանց շիրիմների առջև: Նրանք մեր հարստությունն են, հպարտությունը: Մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, սպայի. չէ՞ որ նրանց մարտական ոգին և հայրենասիրությունն է մեր ազգային բանակի ամենահզոր զենքը, որը հնարավոր չէ գնել, այն ազգային անգին հարստություն է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի դա և ձգտի նրանց պես գործով հայրենասեր լինել, այլ ոչ խոսքերով կամ բաժակաճառերով: Դրա լավագույն արտահայտությունն այն կլինի, որ կարողանանք մեր երկիրը զերծ պահել պատերազմներից, ապագա սերունդներին փոխանցենք անսասան ու հզոր հայրենիք: Դա է ամեն հայի պարտքն իր հայրենիքին:

 

 Ա. Առաքելյան 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն