Երևան, 29.01.2022, 10:38,
2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրՍիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերըՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՎերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

«Աստղիկ» ԲԿ-ում մի քանի ամսում երկրորդ անգամ ցելիակիայի՝ հազվադեպ ախտորոշում է կատարվել

«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկները մի քանի ամսում երկրորդ անգամ հազվադեպ պաթոլոգիա՝ ցելիակիա են ախտորոշել հիվանդի մոտ, որը երկար ժամանակ բժիշկների դռներն էր թակում՝ փորձելով հասկանալ իր խնդիրների պատճառը:

Գաստրոէնթերոլոգ Մարիաննա Մալխասյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ 2018 թվականի հունվարի վերջին շտապ օգնության մեքենայով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1959 թվականին ծնված Հ. Թ.–ն հյուծված վիճակում՝ քաշի կորստով (մոտ 20 կգ), բարձր ջերմությամբ, փորլուծով (օրական մինչեւ 20 անգամ) եւ ստորին վերջույթների այտուցով: Հիվանդը բողոքել է նաեւ բերանում երկաթի համից: Տղամարդը պնդում էր, որ ջրից է թունավորվել Ռուսաստանում ինչ-որ տեղ աշխատելիս: Հայաստան վերադառնալուց հետո նրան բուժել են դիսբակտերիոզի դեմ, բայց քանի որ բուժումը չի օգնել, նա սկսել է իրեն խոտաբույսերով բուժել: Բուսաբուժութփյունը եւս ոչ մի արդյունք չի ունեցել: Բժիշկը նշեց, որ թվարկված ախտանիշները թույլ են տվել ցելիակիա կասկածելու, սակայն ախտորոշումը պետք է հաստատվեր գործիքային եւ լաբորատոր հետազոտություններով:

«Մենք սկսեցինք ստանդարտ հետազոտություններ անցկացնել. որովայնի խոռոչի ՈՒՁՀ, հելիկոբակտերի որոշումով գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա: Կոլոնոսկոպիայի ընթացքում կատարվել է նաեւ բիոպսիա, եւ նյութն ուղարկվել է հատուկ մարկերների կիրառմամբ լաբորատոր հետազոտության: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են ախտորոշումը՝ ցելիակիա կամ գլյուտենային էնթերոպատիա»,- նշեց նա:

Բժիշկը հավելեց, որ ցելիակիան կամ գլյուտենի անտանելիությունը հազվագյուտ հիվանդություն է, այս պատճառով այն ոչ միշտ են տարբերակում: Սակայն Հայաստանում, ե՛ւ մասնավորապես «Աստղիկ» ԲԿ-ում հիվանդության ախտորոշումը եւ բուժումը հասանելի է: Այս հիվանդության դեպքում գլյուտենի անգամ աննշան քանակությունը իմունային բորբոքում է առաջացնում, որն ուղեկցվում է քրոնիկական փորլուծությամբ, ինչը բերում է էլեկտրոլիտների կորստի եւ օրգանիզմի ջրազրկման: Ինչպես նշեց Մարիաննա Մալխասյանը, դեղորայքային բուժում ստանալու եւ սննդակարգի կարգավորման (գլյուտենի ամբողջական բացառում) արդյունքում հիվանդն արդեն 13 կգ քաշ է հավաքել եւ վերադարձել է իր բնականոն կյանքին:

Հիշեցնենք, որ սա մի քանի ամսում արդեն երկրորդ դեպքն է, երբ «Աստղիկ» ԲԿ-ում հիվանդներին, որոնք երկար ժամանակ ապարդյուն բուժվել են, ցելիակիայի ախտորոշում է կատարվում: Առաջին դեպքում ցելիակիայով կնոջը երկար ժամանակ բուժել են լյարդի ցիռոզի դեմ: Ինչպես նշեց Մարիաննա Մալխասյանը, առաջին դեպքի մասին հրապարակելուց հետո հիվանդների հոսք է սկսվել բժշկական կենտրոն, որոնք իրենց մոտ ցելիակիա են կասկածել: Սակայն բոլոր դեպքերում, բացի Հակոբ Թորոսյանից, այս ախտորոշումը հերքվել է:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն