Մարադոնա. Խելագարի պես ուրախացա, երբ Մեսսիի որակազրկումը չեղարկեցին

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հերթական անգամ խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի որակազրկման մասին:

Բայց եթե նախկինում Մարադոնան նշում էր, որ ՖԻՖԱ-ն շատ մեղմ է գտնվել՝ չեղարկելով ֆուտբոլիստի որակազրկումը, այժմ միանգամայն հակառակ կարծիքին է.

«Ես խելագարի պես ուրախացա, երբ Մեսսիի որակազրկումը չեղարկեցին: Խոսեցի Ինֆանտինոյի հետ և շնորհակալություն հայտնեցի նրան դրա համար: Վատ է, երբ մարդուն վիրավորում են, բայց դա խաղի մի մասն է: Կարծում եմ՝ անարդարացի կլիներ, և այդ որոշումը շատ ձեռնտու է Արգենտինայի հավաքականի համար»,- Մարադոնայի խոսքերն է փոխանցում իսպանական «Sport» պարբերականը:

Հիշեցնենք՝ Մեսսին որակազրկվել էր Արգենտիայի հավաքականի 4 խաղով ԱԱ-2018-ի ընտրական փուլի 13-րդ տուրի՝ Չիլիի հետ խաղում եզրային մրցավարին վիրավորելու համար (1:0): Անձամբ Մեսսին ասում էր, որ չի վիրավորել մրցավարին, պարզապես խոսքերն արտաբերել է օդի մեջ:

tert.am 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն