Երևան, 12.12.2019, 12:06,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

Ցնծում է գեներալ Մանվելի շրջապատը

ArmenianInfo.am-ին հասած տեղեկություններով ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու իրողությունների ֆոնին, հատկապես մե քեֆ, մե ուրախություն է տիրում  ԵԿՄ-ականների շրջանում:

Տարածված լուրերի համաձայն, գեներալ Մանվելի մերձավոր շրջապատում, մի քանի օր է, ինչ քեֆ-ուրախություն, ու կերուխում են կազմակերպում՝ անկեղծանալով որ ամեն ինչ դեռ առջեւում է ….
Ըստ նույն լուրերի, ԵԿՄ–ականներից շատերը բացահայտ անկեղծանում են, որ իրենք վաղուց են դժգոհել  օրվա իշխանություններից, եւ որ ներկա գործընթացների համար շատ ուրախ են:

Ի դեպ, Էջմիածնում, ու հատկապես ԵԿՄ-ականների շրջանում տիրող տրամադրությունների շուրջ, ArmenianInfo.am-ն փորձեց ստանալ նաեւ ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանի կարծիքը, ով լսելով հարցը պատասխանեց.«ԵԿՄ-ն մեզ պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն է պարգևել և դարձել բանակի հիմքը: Այն ժամանակ Վազգեն Սարգսյանն ասաց, որ եթե վարչության կազմում լինեն միայն պատերազմի մասնակիցներ, այն կվերածվի ծերացող կառույցի , և որոշվեց,որ կառույցում լինեն և մտավորականներ, և երիտասարդներ: Ապա կառույցը սկսեց ղեկավարել Մանվել Գրիգորյանը, ով այն ավելի ընդլայնեց և հզորացրեց: Այսօր էլ, անկախ երկրում տիրող իրավիճակներից, մենք մեր աշխատանքն ենք անում, մենք միշտ սահմանապահների կողքին ենք: Հավանաբար հիշում եք, թե ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ 20 ժամվա ընթացքում հավաքվեցին 3000-ից ավելի երկրապահներ և կանգնեցին մեր տղաների կողքին: Այսօր էլ, երկրապահը միշտ զբաղված է այդ գործերով: Երկրապահի համար մեծ հաշվով կարևոր չէ` ով կլինի իշխանություն: Մենք շարունակելու ենք մեր գործն անել: Չնայած, մենք միշտ կապ ենք պահում իշխանության հետ, սակայն անձը չի հետաքրքրում: Կարևորը՝ լավ ղեկավար լինի : 

Իսկ ինձ համար, եթե իհարկե իմ կարծիքն ինչ–որ մեկին հետաքրքրում է , լավ է ՝ եթե լինի Նիկոլ Փաշինյանը: Բնականաբար, երկիրը չի կարող  միեւնույն մարդկանց ձեռքում լինել, պետք է երբեմն փոփոխությունների գնալ:
Իսկ խնջույնքի, քեֆի մասին ես ձեզանից եմ լսում: Ես առավոտից երեկո լինում եմ վարչությունում, բայց նման բանի ականատես չեմ եղել:
Մայիսի 8-ին էլ երկրապահի օրն է, և բնականաբար նշելու ենք, հիմա ի՞նչ, նորից պետք է կապվի Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալ-չդառնալու հե՞տ» :
Իսկ թե ինչ է եղել իրականում, որը , գուցե և վրիպել է Վարդան Վարդանյանի աչքից ու ականջից, կներկայացնեն հաջորդիվ...


Ա. Առաքելյան

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն