Երևան, 22.08.2019, 04:25,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

HSBC բանկի վրա հարձակումից վիրավորված անվտանգության աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում

HSBC բանկի վրա հարձակումից վիրավորված անվտանգության աշխատակից Արամ Մկրտչյանը տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

«Կրծքային վիրաբուժության բաժանմունք են տեղափոխել, նրա վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, դրական տեղաշարժ կա»,- ասացին հիվանդանոցից:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Նրան չէր հաջողվել փախչել դեպքի վայրից:

Հարձակումից բանկի անվտանգության աշխատակիցը եւ ոստիկանը սպանվել էին, անվտանգության եւս մեկ աշխատակից վիրավորում էր ստացել:

news.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն