Երևան, 23.09.2021, 15:05,
Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…Դուք, էսքան լույս տղաների ՉԱՊՐԵԼՈՒ համար մեղավորներդ, ո՞նց եք էս ծանր բեռը Ձեր ուսերին տանում.ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդովմունքի ալիք կարող է բարձրանալ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)Ավելի քան հազար մարդ է հավաքվել Լատվիայի մայրաքաղաքում՝ հանուն Ռիգայում կորոնավիրուսի դեմ կամավոր պատվաստման եւ հակակոդային սահմանափակումների դեմՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվում ենք ստանձնել առաջին տեղը. Ինչ ուտեստներ է ներկայացնելու Ռեստորանային սպորտի հայկական հավաքականը Սոչիում կայանալիք աշխարհի առաջնությանըԹող մոռանա ՀՀ-ն ապագա խաղաղության մասին եւ պատրաստվի ապագա պատերազմին. Արթուր Աղաբեկյանը լայնամաշտաբ պատերազմ վերսկսելու եւ Սամվել Բաբայանի մասինԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ խաղաղալով, շշերով իրար հարվածելը չի, իրար հանդուրժել սովոր եք ի վերջո«Թերեզա Ասատրյանը զրպարտել, եւ սուտ տեղեկություններ է տարածել».ՀՀ ՊՆ Զորակոչային եւ Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի N ստորաբաժանման Տեղակալ Կամո ՄանուկյանՏիգրանուհի Կարապետյանը այսօր դեպի ցանկացած աղջկա երազանք ճանապարհեց երկու տարի առաջ ջերմությամբ ու ծնողական սիրով ընդունած մանկատան սան Անահիտ ՄելքոնյանինԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է

Համաձայն իրենց հայտարարության `այդպիսով Մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ վարչապետ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Ալբերտ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում Գրել է .

ՇՏԱՊ, ՆԻԿՈԼԻՆ !!!!

Մի քանի անգամ ուշադիր լսեցի վահրամ Բաղդասարյանի բերանով հնչեցրած հհկ հայտարարությունը:
ա. պնդում է, որ հհկ-ն կաջակցի ՄԵԿ ԵՐՐՈՐԴԻ կողմից առաջադրվող (սահմանադրական պահանջ) վարչապետիության թեկնածուին:
բ. ՀՀԿ-ն չի առաջադրի հհկ-ի վարչապետության թեկնածու:
գ. Մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ վարչապետ:

Այս հայտարարությունից բնավ չի բխում, որ ամսի 8-ին հհկ-ն կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին:
Որովհետև.
ա. Ամեն ոք գիտի, որ հհկ-ն, սս-ի գլխավորությամբ միշտ ստել է, խաբել, ՔՑԵԼ...
բ. հհկ-ն կարող է իր անդամներից 35-ի կողմից (մեկ երրորդ) առաջադրել ՈՉ ՀՀԿ-ական ԹԵԿՆԱԾՈւԻ՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ: Ինչի մասին որ կա հայտարարությունում:
գ. հհկ-ն կաջակցի ու կընտրի մեկ երրորդի կողմից առաջադրված ոչ ՀՀԿ-ական Ռոբերտ Քոչարյանին: 
Համաձայն իրենց հայտարարության:
դ. այդպիսով Մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ վարչապետ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ: Ինչը պնդվում է նույն հայտարարությամբ:

Այս միտքն է հուշում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ակտիվ, բացահայտ ներգրավվածությունը կուլիսային գործընթացներին, այլ նաև այն հանգամանքը, որ նրանց հետ նույն գործընթացներում ստվերային կերպով ակտիվ ներգրավված է նաև Լևոն Տեր Պետրոսյանը (որի քինախնդրությունը շատերին է հայտնի: Առավելևս վերաբերմունքը Ն. Փաշինյանին):
Հատկանշական է, որ ԼՏՊ-ն խախտեց իր լռությունը ընդամենը մեկ բան ասելու համար:
Որ վարչապետը պետք է ընտրվի բացառապես սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան:
Իսկ վերը նշված եղանակով ռոբերտ քոչարյանի «ընտրությունը» կհամապատասխանի սահմանադրության տառին ու ոգուն: 
Իսկ ռք-ն անմիջապես կստանձնի վարչապետությունը ու հրաման կտա:
Առաջին հրամանը:
ՀՀ-ում հատուկ դրություն մտցնելու ու պարետային ժամ սահմանելու մասին:
Սա իր բնույթն է:
Այս «լուծմամբ» սերժը կվերադարձնի ռոբերտին ունեցած «պարտքը»: ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՌԻՆ ՈՒ ՈԳՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ:
ՍՍ-ի կեղծած գենսեկական սահմանադրության, որը մերժում էր նաև ԼՏՊ-ն:

Այս ծրագրի օգտին է խոսում նաև այն փաստը, որ հրապարակային վ. Բաղդասարյանը ոչ մի կերպ չտվեց Նիկոլի անունը:
Իսկ առանձին Նիկոլին վստահեցրել են, թե իրեն են ընտրելու: Որպեսզի նաև Նիկոլը հրահանգի ժողովրդին գնալ տներով ու դյուրինացնի այս ծրագրի իրագործումը:

Եթե կա մեկը, որը սս-ի ու հատկապես ռք-ի նենգության ու ազգադավության մեջ չի կասկածում, թող քարով խփի:
Ինձ:

Իսկ բոլոր նրանք, ովքեր անմիջական կապ ունեն Ն. Փաշինյանի հետ ու լուրջ կընկալեն այս վերլուծությունը, թող հենց հիմա տան Նիկոլին կարդալու ու եզրակացություն անելու:
Մինչ որոշում ընդունելը կամ այն ելույթով հրապարակելը:

Գրել է Ալբերտ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/albert.baghdasaryan.7/posts/1744523455636776

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն