Երևան, 23.09.2021, 15:19,
Լուսանցքից դուրս մնացած հերթական զինհաշմանդամը…Դուք, էսքան լույս տղաների ՉԱՊՐԵԼՈՒ համար մեղավորներդ, ո՞նց եք էս ծանր բեռը Ձեր ուսերին տանում.ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդովմունքի ալիք կարող է բարձրանալ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)Ավելի քան հազար մարդ է հավաքվել Լատվիայի մայրաքաղաքում՝ հանուն Ռիգայում կորոնավիրուսի դեմ կամավոր պատվաստման եւ հակակոդային սահմանափակումների դեմՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվում ենք ստանձնել առաջին տեղը. Ինչ ուտեստներ է ներկայացնելու Ռեստորանային սպորտի հայկական հավաքականը Սոչիում կայանալիք աշխարհի առաջնությանըԹող մոռանա ՀՀ-ն ապագա խաղաղության մասին եւ պատրաստվի ապագա պատերազմին. Արթուր Աղաբեկյանը լայնամաշտաբ պատերազմ վերսկսելու եւ Սամվել Բաբայանի մասինԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ խաղաղալով, շշերով իրար հարվածելը չի, իրար հանդուրժել սովոր եք ի վերջո«Թերեզա Ասատրյանը զրպարտել, եւ սուտ տեղեկություններ է տարածել».ՀՀ ՊՆ Զորակոչային եւ Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի N ստորաբաժանման Տեղակալ Կամո ՄանուկյանՏիգրանուհի Կարապետյանը այսօր դեպի ցանկացած աղջկա երազանք ճանապարհեց երկու տարի առաջ ջերմությամբ ու ծնողական սիրով ընդունած մանկատան սան Անահիտ ՄելքոնյանինԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է

Ստեփանավան քաղաքը օր-օրի արձանագրում է նոր առաջընթաց ու հաջողություններ

Ստեփանավան քաղաքը այսօր մեր հանրապետության լավագույն քաղաքներից մեկն է:
Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։ Համայնքի կլիման չափավոր խոնավ է, ձմեռը մեղմ է. չափավոր ցուրտ, ամառը`չափավոր տաք, համեմատաբար խոնավ: Գերակշռում են արևոտ, չափավոր խոնավ և ամպամած, անձրևոտ եղանակների տիպերը: Այդ իսկ պատճառով բուսականության համար պայմանները բարենպաստ են: Բնակչության թիվը հասնում է տասներկու հազարի:

 

Ստեփանավանում կատարած այցի շրջանակներում հանդիպեցինք Ստեփանավանի քաղաքապետ պարոն Միքայել Ղարաքեշիշյանին: Պարզվեց, որ   2014 և 2016 թթ. սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատականների արդյունքում արժանացել է տարվա լավագույն տիտղոսի կոչմանը, ով  2016 թ-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրվել է 8000 ընտրողի կողմից՝ մոտավորապես 99% ձայների մեծամասնությամբ:

Քաղաքում կատարած հարցախույզների արդյունքում մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր պետությանը հարկավոր են հենց այսպիսի մարդիկ, ինչպիսին է Միքայել Ղարաքեշիշյանը: Մարդ, որը օժտված է բարձր արժեհամակարգով, կառավարելու ձիրքով, բարոյական չափանիշներով և բարձր որակներով: Եվ պատահական չէ, որ Ստեփանավան քաղաքը օրեցօր առաջընթաց է ապրում:

Իսկ թե ինչպես է գնահատում իր աշխատանքային գործունեությունը, ինչպիսի ծրագրեր ունի քաղաքապետը առաջիկայում նորանոր հաջողությունների հասնելու ուղղությամբ մեկնաբանեց մեզ հետ զրույցում.
-Պարոն Ղարաքեշիշյան, ո՞րն է ձեր հաջողության գրավականը:
-Իմ կարծիքով քաղաքապետը պետք է լինի նվիրյալ իր գործին, իր քաղաքին , ժողովրդին: Պետք է կարողանա լսի իր ժողովրդի ձայնը, ծանոթ լինի առկա խնդիրներին, լինի հետևողական, պարտաճանաչ, նպատակասլաց, կարողանա ազնիվ աշխատել, եւ  երբեք չպետք է անձնական շահը գերադասի  ընդհանուրի շահից, ու ամենակարեւորը՝ տիրապետի կառավարման համակարգին:
-Եթե դեմ չեք կցանկանայի որպեսզի անդրադառնայիք  քաղաքի քառամյա ծրագրում ընդգրկված մի շարք ոլորտների: Ի՞նչ աշխատանքներ են տարվում բնապահպանման և քաղաքաշինության ոլորտներում:


-Բնապահպանության խնդիրը միշտ գտնվում է մեր ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են կատարվում`«Ստեփանավանի կոմունալ տնտեություն» ԲԲԸ-ի աշխատակիցների և համայնքի բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից մաքրվում են քաղաքի փողոցները, անհրաժեշտությունից ելնելով` կատարվում են քաղաքի փողոցների ծառերի էտման, ինչպես նաև ծառաբների պարբերական պահպանողական և էսթետիկ սպիտակեցման աշխատանքներ , ինչպես նաեւ՝ աղբահանության աշխատանքներ:

Համայնքի և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից ծառատունկ իրականացնելու համար մարզպետարանի աջակցությամբ ձեռք են բերել 6000 ծառ` սոճու տեղական և ղրիիմյան ծառատեսակներ, վրացական կաղնի, արևելյան կաղնի, թխկին, բոխին, լորենին: Ավելացվել են կանաչապատ գոտիները, զբոսայգիներն ու պուրակները, կանաչապատվելու են հասարակական նշանակության սպասարկման և ժամանցի օբյեկտների տարածքները` հասարակական կանաչապատ տարածքների պահանջներին համապատասխան:

Համայնքի կենտրոնական փողոցները ապահովված են լուսավորությամբ, սակայն պետք է ձեռնամուխ լինել ծայրամասային փողոցների լուսավորության ցանցի ընդլայմանը:
Կենտրոնական փողոցներում տեղադրվել են փոքր աղբամաններ: Կազմակերպել և կազմակերպվում են քաղաքի տարբեր մասերում և փողոցներում ժամանակի ընթացքում կուտակված շինարարական աղբի և թափոնների հեռացման, հողաթմբերի հարթեցման, մայթերից հողի քերման, գազոնների մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
Սակայն համայնքի ծայրամասային մի շարք փողոցներ ունեն բարեկարգման և
ասֆալտապատման անհրաժեշտություն: Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ:
Քաղաքի բարեկարգ, մաքուր բակերի և փողոցների թիվը ավելացնելու և բնակիչների մասնակցությունը այդ գործընթացում ակտիվացնելու նպատակով անցկացվում են խրախուսական, մրցութային միջոցառումներ: Աջակցում ենք «Թափոնների կառավարում ՀԳԳ Արևելք» տարածաշրջանային ծրագրին` համայնքի համար նոր աղբավայրի կառուցման նպատակով:

 Ի դեպ, առաջիկայում համայնքի միջոցների հաշվին ընդլայնվելու է աղբահավաք մեքենաների քանակը, ձեռք է բերվելու նոր ձյուն մաքրող և սառցակալման դեմ միջոցառում իրականացնող մեքենա: Կենտրոնական փողոցներում տեղադրվել են փոքր աղբամաններ: Կենցաղային թափոններ, աղբահանության կազմակերպում Համայնքում կենցաղային աղբի և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականցվում ենք կենտրոնացված ձևով` համապատասխան գրաֆիկի և սխեմաների միջոցով:

 -Իսկ ի՞նչ ուշադրություն եք դարձնում կրթական համակարգին՝ առհասարակ: 

-Նախ նշեմ, որ Ստեփանավանում գործում է 7 հանրակրթական դպրոց, որոնցից մեկը` ավագ և մեկը` վարժարան: Հանրակրթական դպրոցները, բացի վարժարանից, քարաշեն են: Դպրոցներում առկա են տարբեր խնդիներ` կապված շենքային պայմանների բարելավման (կոսմետիկ վերանորոգում, ջրագծերի, կոյուղագծերի փոխում, ջեռուցման համակարգի ձևափոխում, խոհանոցի հիմնանորոգում, դասասենայակների լուսամուտների հիմնավերանորոգում, մարազահրապարակների ձևավորում…) և նոր գույքի ձեռքբերման խնդիրներ:

Ստեփանավանում գործում է 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և նրա ընտանիքի ֆինանսավորմամբ սկիզբ դրվեց մանկապարտեզների կառուցման լայնածավալ ծրագիրը, ,որն անշուշտ լուրջ աշխատանք ու նվիրում էր Ստեփանավան քաղաքի համար:

Համայնքում գործում է նաև Ալեքսանդր Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթություն: Քոլեջն ունի բավարար շենքային պայմաններ: Ստեփանավանում կա 1 երաժշտական դպրոց, որն ունի 5 բաժին` լարային, դաշնամուրային, փողային, վոկալ և ժողովրդական նվագարանների: Շենքը նորակառույց է: Քաղաքան ունի նաեւ համայնքային ենթակայությամբ գործող 1 մազադպրոց, իսկ մարզադպրոցի շենքը նորակառույց է:
Համայնքում կա 1 գրադարան` Ստեփանավանի Կենտրոնական գրադարանը, որտեղ աշխատում է 10 մարդ, ունի 2703 ընթերցող: Գրադարանը տեղակայված է 1988թ.-ին կառուցված հավաքովի կոնստրուկցիոն ժամանակավոր շինությունում, որն արդեն հիմնանորոգվել է (տանիք, սանհանգույց, ջրագիծ, կոյուղագիծ, պատեր…):
Մեր այցի շրջանակներում այցելեցինք նորակառույց գրադարան և մշակույթի տուն: Աշխատողները մեծ խանդավառությամբ դիմավորեցին քաղաքապետին և մեզ: : Գրադարանի մուտքի մոտ կանգնեցված էր Վարոս Հովակիմյանի հուշարձանը: Գրադարանի տնօրենը ներկայացրեց գրադարանի գործունեությունը, ծանոթացրեց շենքային պայմաններին, կատարեցինք էքսկուրս լսարաններում: Գրադարանը համալրված էր նոր գեղարվեստական և մասնագիտական գրքերով. կային մանկական և մեծահասակների սրահներ, որոնք հագեցած էին գրքերով, որոնք էլ ձեռք են բերվում նվիրատվությունների և տարբեր ծրագրերի միջոցով:

Աշխատանքներ են տարվում գրքային ֆոնդի էլեկտրոնային տարբերակների մշակման ուղղությամբ` առաջնահերթությունը տալով ուսանողների շրջանում պահանջարկ ունեցող մասնագիտական գրականության էլեկտրոնային տարբերակների ստեղծմանը: Գրադարանը հագեցած էր գրադարակներով, սեղան-աթոռներով, համակարգիչներով, սակայն որոշակի անհրաժեշտություն կա ընթերցասրահի համար տեխնիկական միջոցների ձեռքբերման հարցում: Գրադարանում անցկացվում են անվճար համակարգչային դասընթացներ: Դասընթացներին մասնակցում էին դպրոցականներ, մանկավարժներ և այլ ոլորտի մասնագետներ, որոնք ոչ միայն Ստեփանավանից ,այլ նաև հարակից գյուղերից: Աշխատանքներ են տարվում ՏՏ ոլորտում մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Կենտրոնի հիմնական նպատակը՝ որակյալ մասնագետների պատրաստումն է, որոնք կկարողանան մասնակցել հանրապետական,  ինչու չէ նաև միջազգային մրցույթների: Նպատակ է դրված պատրաստել ռոբոտներ՝ գյուղատնտեսության ոլորտում կիրառելու համար: Գրադարանը համագործակցում է Դեսին քաղաքի հետ:
-Ինչպիսի՞ մշակութային կապեր են ստեղծված, ինչ հաջողություններ են գրանցվել մշակույթի ոլորտում: 
-Շարունակում ենք մշակութային համագործակցությունը Ֆրանսիայի Դեսին քաղաքի հետ,փորձում ենք ամրապնդել նոր հաստատված մշակութային կապերը Բելառուսի Բրասլավ քաղաքի հետ,  և վերականգնել նախկին կապերը Իտալիայի Մոնսումանո-Տերմե քաղաքի հետ` համատեղ իրականցնելով տարբեր մշակութային միջոցառումներ: Մարզում գործում  է  Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատը, ուր  ներկայումս աշխատում է 20 մարդ: Այցելեցինք նաև մշակույթի պալատ: Շենքը շահագործման է հանձնվել 2010թ.-ին, շենքային և գույքային պայմանները լավ վիճակում են: Մշակույթի պալատն ունի մանկապատանեկան ստեղծագործական տարբեր խմբեր: Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում է գտնվում նաև Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, որտեղից էլ սկսվում է Ստեփանավան այցելած զբոսաշրջիկների ծանոթությունը քաղաքի հետ: Մշակույթի պալատում ստեղծվել է ֆիլմերի ցուցադրման փոքրիկ կինոթատրոն: Այն ապահովում է համայնքի մասնակցությունը միջհամայնքային, մարզային, հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոններին:

-Որքանով որ տեղյակ եմ  համայնքում գործում է 1 բժշկական կենտրոն` 2 մասնաշենքով` պոլիկլինիկական և հիվանդանոցային: Պոլիկլինիկական մասնաշենքում առկա էին շենքային հ խնդիրներ. տանիքի կապիտալ նորոգման . ջրհորդանների տակ գտնվող պատերը քայքայված վիճակում էին,  և ունեին նորոգման խիստ անհրաժեշտություն: 

Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Այժմ բժշկական կենտրոնում կատարվում են շինարարական աշխատանքներ. ջրամատակարարման ցանցի բարեկարգում, պատերի կոսմետիկ նորոգում: Բոլոր պատուհանները դրսից փոխվում են: Պետք է բարելավել  սանհանգույցների վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները: Բուժհաստատությունը համալրվելու է նոր ժամանակակից բուժսարքավորումներով:

-Իսկ  ի՞նչ աշխատանքներ են կատարվում Տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: 

-Ստեփանավան համայնքի ուժեղ կողմերի մեջ մտնում է նրա բարենապաստ աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական հրաշալի պայմանները` մեղմ ու չափավոր խոնավ կլիման, զով օդն ու սառնորակ և հանքային աղբյուրները, Ձորագետի կիրճը, կանաչապատ սարալանջերն ու սոճու անտառները, մոտ 35 պատմամշակութային կառույցների ու տեսարժան վայրերի առկայությունը, ինչպիսիք են` Լոռե միջնադարյան բերդաքաղաքը, դամբարանադաշտը, մի շարք հին ու նոր եկեղեցիներ, մատուռներ: Հրաշալի բնակլիմայական պայմաններն ու այստեղ արտադրվող, էկոլոգիապես մաքուր, առողջ բնամթերքը կարող են նպաստել Ստեփանավանը առողջարանային և տուրիստական նշանակության քաղաք դարձնելուն: 
Ստեփանավանի հետ բարեկամացած Դեսին և Բրասլավ քաղաքների հետ համատեղ մշակվել և իրականացվելու են տուրիստական տարբեր ծրագրեր, այդ թվում նաև` էկոտուրիզմի ծրագիր: Եվ ոչ միայն այդ քույր քաղաքների, այլ նաև Վրաստանի հետ կնքվել են պայմանագրեր էկոտուրիզմի զարգացման հեռանկարների շուրջ: Ասեմ ավելին. շուտով այն կյանքի կկոչվի: Այդ ուղղությամբ կատարվում են հետևյալ աշխատանքները`
ա) կառուցվում են հանգստի և զբոսաշրջության համար նախատեսված օբյեկտներ
բ) տեղական և գյուղական համայնքների բնամթերք արտադրող անհատների և կազմակերպությունների հետ ստեղծվել է պայմանավորվածություն բացել «Տուրիստի համար», «Առողջ բնամթերք», «Ստեփանավանի բնության բարիքները» և նմանատիպ վաճառքի կետեր:
գ) աջակցել ենք արտադրողներին գովազդային թերթիկներով, տեսահոլովակներով, ինտերնետով գովազդել այն սննդատեսակները, որոնք էկոլոգիապես անաղարտ են և օգտակար առողջության համար:
դ) կառուցվելու են ժամանակակից պանսիոնատներ, ֆիզկուլտ- առողջարանային համալիրները հյուրանոցային համալիրներ և կառուցղվող համալիրները պետք է համապատսխանեն հանգստի համար նախատեսված 62 ժամանակակից չափորոշիչներին, ներառեն կոնֆերանսների և հանդիսությունների համար նախատեսված մեծ և փոքր դահլիճներ, մարզասրահ, լողավազան և այլն:
գ)տուրիզմի զարգացման և տուրիստներին աջակցելու նպատակով Ստեփանավանում ստեղծվելու է տեղեկատվական կենտրոն` տուրիզմի ուղեցույց:
ե) ստեղծել քաղաքի խորհրդանիշ և որպես հուշանվեր առաջարկել Ստեփանավան այցելող տուրիստների, հյուրերին:
զ) Պատրաստել քաղաքը ներկայացնող բուկլետներ, գրքույկներ, տեսասկավառակներ, ինչպես նաև քաղաքի քարտեզ` ներառելով նաև բոլոր տեսարժան վայրերն ու սպասարկան օբյեկտները:
է) Արդեն հունիսին ձեռք կբերվի 16 տուրիստական մեքենաներ:

 

-Գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ աշխատանքներ են կատարվում: 

-Ստեփանավան-Դեսին համագործակցության արդյունքում իրականացնում ենք ներդրումային քաղաքականության ծրագրեր` մշակելով տեղական հումքի արտադրության վերամշակման, հյութերի, կարտոֆիլի, եգիպտացորենի արտադրության և արտահանման ծրագրեր: Մշտապես տեղական իշխանության և բնապահպանական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է գտնվում լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը, որպեսզի հանքարդյունաբերական վնասակար արտանետումները վնաս չհասցնեն գյուղատնտեսությանը: Արտադրական և կենցաղային արտանետումները զտվում են գերմանական և կանադական արտադրության հատուկ մաքրման կայանների միջոցով: Համայնքում գյուղտնտեսական նշանակության հողատարածքների ոռոգման խնդիր կա: Սակայն հնարավորինս փորձում ենք կարգավորել խնդիրը:

Կարինե Սահակյան 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն