Երևան, 22.08.2019, 04:12,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

Փաստաբան. Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չէ, նրա գտնվելու վայրը անհայտ է

Փաստաբան Ռուստամ Բադասյանը«Ազատությանը» տեղեկացրեց, որ ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը իրեն հայտնել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանըօրվա ընթացքում եղել է Սևանի բաժնում, բայց տեղափոխվել է։ Աղեկյանը նշել է, որ չի կարող տեղեկություն տրամադրել պատգամավորի գտնվելու վայրի մասին։

Փաստաբանը ավելի վաղ խոսել էր քննիչ Թադևոսյանի հետ, ով, հիշեցնենք, զանգահարել էր Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, և հայտնել, որ պատգամավորը Սևանի բատնում է։ Աննա Հակոբյանից ստանալով քննիչի հեռախոսահամարը՝ Բադասյանը զանգահարել էր քննիչին, ով հաստատել էր, որ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է և որ փաստաբանը կարող է տեսակցել նրա հետ։

Բադասյանն այս պահին փորձում է կրկին կապ հաստատել Թադևոսյանի հետ պարզաբանում ստանալու համար, սակայն քննիչը հեռախոսազանգերին և կարճ հաղորդագրությանը չի պատասխանում։

Փաստաբանի պնդմամբ, ինքը ողջ օրվա ընթացքում փորձել է Փաշինյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալ Ոստիկանությունից, ԱԱԾ֊ից, ՀՔԾ֊ից, որի վարույթում գտնվում է գործը, սակայն դա նրան չի հաջողվել։

Բադասյանի գնահատմամբ, ստեղծված իրավիճակով կոպտորեն խախտվում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանության իրավունքը։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն