Երևան, 20.11.2018, 18:13,

12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 68 քաղաքացի. ոստիկանություն

Այսօր ապրիլի 18-ին, 12:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 68 քաղաքացի: Այս մասին  հայտնեցին ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները Փաշինյանին ասել էին, որ բերման ենթարկվածներին մի քանի ժամ անց ազատ կարձակեն:

Նշենք, որ նախօերին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով անցնելով փակել են Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ: Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որտեղ Փաշինյանը ներկայացրել է իր պլանը. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները»: Փաշինյանը նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»։

Նշենք, որ երեկ բերման է ենթարկվել 86 քաղաքացի, որոնք, ըստ ոստիկանության, երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել:

Բացի այդ, երեկ ուշ երեկոյան Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում տարօրինակ վարքագծով ինչ-որ անձինք՝ խաչմերուկում ձողերով եւ մետաղյա իրերով զինված, բժշակական դիմակներով, ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձում են փակել ճանապարհները։ Նրանք որեւէ կոչ չեն հնչեցրել, միայն բղավել եւ ջարդարարությամբ են զբաղվել։ Այդ անձինք նաեւ ագրեսիվ են եղել լրագրողների նկատմամբ։ Փաշինյանը հայատարել է, որ դրանք սադրիչներ են, իրենց հետ կապ չունեն:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն