Ոստիկանությունը խնդրանքով դիմել է լրագրողներին

Ոստիկանությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել, այս անգամ դիմելով լրագրողներին.

«Հարգելի լրագրողներ,

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:

Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»,- ասված է հայտարարության մեջ:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն