Երևան, 22.09.2018, 20:41,
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանըՀրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը՝ Կարապի լճի մոտ. ներկա է Նիկոլ ՓաշինյանըՀայկոն ոչ թե 6, այլ 60 բնակարան կարող էր ունենալ. Իսկ կարո՞ղ է դուք որպես ազգի «պատրիոտներ», գետնանցումներում եք քնում-արթնանում...Դատապարտյալները կսպասեն. «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» գործունեության ժամկետը հետաձգվում էԽաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի ՍիդորովՈստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաներըՀռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանըՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում. երկշարք փշալարեր, լուսաձայնային նռնակներ, ջրցան

Այս պահին Բաղրամյան պողոտայում վիճակը հանգիստ է: Ոստիկանները երկու շարքով փշալարեր են տեղադրել, որոնց արանքում սեւ առարկաներ են, ամենայն հավանականությամբ՝ լուսաձայնային նռնակներ:

Բացի այդ, տեսանելի է ոստիկաններով լի ավտոբուսներ եւ ջրցան մեքենա:

Ցուցարարների թիվն այս պահին քիչ է:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարենը փակում են Երեւանի կենտրոնական փողոցները:

news.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն