Երևան, 13.11.2019, 08:16,
Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն ՍաֆրաստյանԵրևանում 29-ամյա երիտասարդին ատրճանակով սպանողը հայտնաբերվել էՃապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 100-ի«Սրանց հերոսությունը մենակ անզեն հայության դե՞մ էր նախատեսված». Լևոն Շիրինյան

Դիանա Գրիգորյանը ծծնդյան խնջույքն անցկացրել է Անի Պանդոկում. photo

Tert.am Life-ը գրում է .Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, որի բացառիկ լուսաբանումը վստահել է Tert.am Life–ին։ Դիանան վառ տպավորություններով, անակնկալներով ու ջերմությամբ լի օր է ունեցել սկսած կեսգիշերից։

 

Նա պատմեց, որ շատ շոյված է առաջին շնորհավորանքից, որը ստացել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանից։ «12–ին 3 էր պակաս, դուռը թակեցին, պատկերացրեք զարմանքս, երբ տեսա Ագնեսայի բարեկամին, ում միջոցով նա ծաղիկներ ու նվեր էր ուղարկել ինձ։ Շատ շոյված էի, որ ինքը, լինելով ծննդկան, հիվանդանոցից կազմակերպել էր այդ ամենը»,– ասաց Դիանան, ում հաջորդիվ անակնկալ են մատուցել Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանն ու մյուս ընկերները։ «Դուռը կրկին թակեցին, բացեցի, տեսնեմ կեղծամներով կանգնած են իմ գժերը։ Անպատմելի լավ օր ունեցանք, հրաշալի նշեցինք ծնունդս»,– ասաց նա։

 

Դիանայի տարեդարձի առթիվ մեծ խնջույք էր կազմակերպվել, սակայն նա նշեց, որ կազմակերպչական փուլին չի մասնակցել, ավելին, օրեր առաջ խնջույքը խափանման եզրին է եղել։

 

 

«Այս տարի տրամադրություն չունեի, որոշեցի չեղարկել ամեն ինչ, քանի որ վերջին օրերին մամայիս մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան։ Փառք Աստծո, որքան էլ բժիշկները վախեցրին, թե ցուցաբերված օգնությունը երկար չի ազդի, մայրիկս սկսեց իրեն լավ զգալ։ Ինձ համար ամենամեծ նվերն Աստծո կողմից մայրիկիս տրված եռանդն է։ Նա օրական 10 դեղ է խմում, սակայն այնպիսի եռանդով էր կազմակերպել ծննդյանս խնջույքը։ Շնորհակալ եմ իմ Աստծուն, որ լսեց ձայնս ու մայրիկիս առողջություն պարգևեց,– ասաց Դիանան, ում տարեդարձի խնջույքը սկսվեց քավորի` Հայր Տարոնի օրհնությամբ ու մատաղով։ –Որոշեցի այս տարի ևս մատաղ անել, քանի որ ոտքիս երկրորդ վիրահատությունն էլ բարեհաջող անցավ։ Թեև ցավը դեռ չի անցնել, երևույթը կարելի է հաղթահարված համարել»։

 

Օրվա համար Դիանան ընտրել էր կապույտի երանգները, թեև գունային իր նախընտրությունն ի սկզբանե այլ էր եղել։ «Ես այլ գույն էի ընտրել զգեստիս համար, սակայն համապատասխան կտոր չկար։ Ոճաբան Արփինե Կոշտոյանն առաջարկեց այս գույնն ընտրել, վստահեցի իրեն։ Ես մի քիչ կամակոր եմ, սակայն ես չեմ սխալվում իրեն վստահելիս, նա ամեն անգամ ճիշտ է դուրս գալիս։ «Անի պանդոկի» տնօրեն Արևիկը, ով նաև նկարահանվում է «Նռան հատիկում», զգեստիս գույնին համապատասխան պատրաստել էր մյուս աքսեսուարները։ Նա այնպիսի խնջույք էր կազմակերպել ինձ համար, որպիսին քույրը քրոջ համար կարող էր անել։ Շատ շնորհակալ եմ, որ շրջապատված եմ այդպիսի մարդկանցով։ Արևիկը նաև տեսանյութ էր պատրաստել իմ մանկության լուսանկարներով։ Հատվածներ էին ներառվել նաև հայրիկիս մասնակցությամբ, ինչից շատ հուզվեցի։ Ծնողից թանկ բան  աշխարհում չկա։ Պապայիցս հետո ամեն ինչ փլուզվել էր ինձ համար, ու այդ պահը շատ հուզիչ էր։ Տորթը ևս շատ հետաքրքիր էր` իմ նկարներով էր պատրաստված։ Ես նախապես չէի տեսել այն, երբ տեսա տորթի վրա իմ, հայրիկիս, ընտանիքիս նկարները,  և՛  հուզվեցի, և՛ ուրախացա»,– պատմեց Դիանան։

 

 

Օրվա հանդիսավարի պարտականություններն ինքնակամ ստանձնեց Մհերը, ով ոչ միայն շնորհավորական խոսքեր հղեց Դիանային և ընթացքում համակարգեց միջոցառումը, այլև երգեց հոբելյարի համար։

 

Պրոդյուսերը շեշտեց, որ հրաշալի օր է ունեցել, քանի որ շրջապատված էր մտերիմ մարդկանցով։ «Չկա ավելի թանկ նվեր, քան այն, որ շրջապատված ես քեզ սիրող մարդկանցով։ Հյուրընկալել էի մարդկանց, ովքեր, իսկապես, իմ բարին կամեցողներն են` իմ բարեկամները։ Շատերին թվում է, թե քեզ ու ընկերներիդ աշխատանքն է  միավորում, մինչդեռ այդպես չէ։ Վառ օրինակ են այն մարդիկ, ում հետ այսօր չեմ աշխատում, բայց կողքիս էին։ Ես երջանիկ եմ, որ, այսօր չաշխատելով ո՛չ Ժաննայի, ո՛չ Անուշկայի, ո՛չ Կարենի, ո՛չ Արտաշեսի, ո՛չ Լուիզայի հետ, իրենք բոլորն իմ կողքին էին։ Իսկական ընկերության համար պետք չէ աշխատանք, մարդիկ, պարզապես, հոգով գտնում են միմյանց։ Շնորհակալ եմ իրենց ջերմության, միշտ կողքիս լինելու համար,– ասաց նա ու ավելացրեց,– Տարեդարձիս օրը միշտ էլ շատ  լավ ուրախանում ենք, սակայն այս անգամ ինձ համար ուրախությունն ավելի ակնհայտ էր։ Ինձ համար հատկանշական էր, որ աղջիկս մի պահ չնստեց։  Ինքն այնքան կոմպլեքսավորված է, մասնավորապես, մեծ միջոցառումների ժամանակ չի պարում, իսկ երեկ անդադար պարում էր։ Ես ներքին հպարտություն էի ապրում, որ դուրս էր եկել այդ կոմպլեքսներից»։

 

 

 

 

Դիանայի ամուսինը` Դավիթը, ներկա չէր միջոցառմանը, քանի որ երկար տարիներ է` հաստատվել է ԱՄՆ–ում, սակայն հաղորդավարուհին նշեց, որ գեղեցիկ նվեր էր ստացել նրա կողմից։ «Դավիթը 2 շաբաթ առաջ էր այստեղ, նախապես էր հանձնել նվերը»,– ասաց նա, սակայն չցանկացավ բացահայտել թե ինչ նվեր է ստացել, որպեսզի զրույցը չնյութականանա։

 

«Ամենակարևորը այն  տոնն է, այն ժպիտը, որ մարդիկ պարգևում են  քեզ։ Ավելի թանկ նվեր չկա։ Իհարկե, հաճելի է  նվերներ ստանալ, սակայն առավել թանկ նվեր, քան այն, որ մարդը քո օրը տոն է  դարձնում, քեզ ժպիտ է պարգևում, չկա։  Շնորհակալ եմ իրենց, որ ամեն պահի  կարողանում են ինձ ժպիտ պարգևել»,– եզրափակեց Դիանան։

 

 

 

 

Մանրամասն ` սկզբնաղբյուրում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն