Երևան, 12.12.2019, 11:50,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

«Հավի գողություն չի, 3 երիտասարդի սպանություն է, որը թաքցնում են». «Տաք ջրերի» դեպքից 2 տարի անց հարազատները բողոքում են

Արցախի Քաշաթաղի շրջանի «Տաք ջրեր» կոչվող տարածքում 2016թ.-ի մայիսի 21-ին մահացած 3 երիտասարդների  հարազատները շուրջ 2 տարի է՝ պայքարում են, որ իրավապահները պարզեն ճշմարտությունը.  նրանք վստահ են՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե դժբախտ պատահար:

Դեպքից անմիջապես հետո իրավապահները հայտարարեցին, որ երիտասարդները խեղդվել են լճից դուրս եկող գազից:

«Մենք առաջին օրվանից էլ կասկածել ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Փորձաքննությամբ ապացուցվել է, որ ջուրը մաքուր է եղել, տղաների օրգանիզմում թույն չի հայտնաբերվել, տղաները ծեծի են ենթարկվել կոշտ ու բութ գործիքներով, մահը վրա է հասել պայքարելու ընթացքում եւ վնասվածքները ստացվել են կենդանության օրոք: Բայց քննիչը գործը փակել է՝ ասելով, թե դժբախտ պատահար է: Հավի գողություն չի, 3 երիտասարդի սպանություն է, որը թաքցնում են, մեզ էնքան տարան-բերեցին, է՛լ Բակո Սահակյանի մոտ ենք եղել, է՛լ դատախազի, բայց միշտ խաբել են, ուղարկել տուն»,- NEWS.am-ի հետ զրույցում դեպքից 2 տարի անց մանրամասներ է պատմել մահացած երիտասարդներից Կարեն Ալավերդյանի մայրը՝ Մերի Հարությունյանը:

Կարեն Ալավերդյանն ու մահացած երիտասարդներից Գրիշա Առուշանյանը մտերիմ ընկերներ են եղել, Սյունիքի մարզի Գորիս քաղաքից: Տեւական ժամանակ նրանք Ռուսաստանում արտագնա աշխատանքի են եղել, ապա վերադարձել են Հայաստան: Կարենը պետք է ամուսնանար, իսկ հարսանիքի կնքահայրը հենց Գրիշա Առուշանյանն էր լինելու:

«Գրիշայի հայրը՝ Դավիթ Առուշանյանը, Լաչինում է աշխատում, բրիգադիր է, կանչել էր տղաներին իր մոտ՝ ասելով, թե 10 օրվա գործ կա, եկեք արեք, փող կաշխատեք, իրենք էլ համաձայնվեցին ու գնացին: Վերջին անգամ տղայիս հետ մայիսի 17-ին եմ խոսել, ասաց՝ գործն ավարտել ենք, ես էլ ասացի՝ արի էլի, անհանգիստ եմ, բայց ասաց, որ Գրիշայի ծնունդն էլ ամսի 20-ին, կանենք ու հետ կգանք, դրանից հետո տղուս հետ չեմ խոսել, անհասանելի է եղել, մինչեւ որ իմացանք՝ նման դեպք է եղել»,- պատմեց տիկին Մերին:

Կարեն Ալավերդյանի մոր խոսքով, Դավիթ Առուշանյանը Քաշաթաղում խնդիրներ է ունեցել, պարտքեր: Հետաքրքիր է, որ միայն Առուշանյանները չեն բողոքում, մահացած մյուս երիտասարդի՝ Արտյոմ Բլբուլյանի ընտանիքը նույնպես պնդում է՝ տեղի ունեցածը սպանություն է:

մանրամասն` news.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն