Երևան, 22.09.2019, 20:46,
Մեր անկախ պետականությունը մշտապես բարձրագույն արժեք է ,իսկ Հայրենիքին ծառայելը՝ յուրաքանչյուրիս պարտքն ու պատիվըՍա հորդ տունը չի. պաշտոնական Երեւանը պարտավոր է Ստեփանակերտի հետ նորմալ հարաբերություն ունենալ. Դավիթ ԲաբայանՀեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանի հրաժեշտի խոսքըԵթե չլիներ պատվախնդիր ապարանցին, Աստված գիտե կկարողանայի՞ք արդյոք մեկ մոմ վառել եկեղեցում… Օսիպյանը դիմում է գրել.hraparak.amԱրթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մաս«Իմ քայլը» խմբակցության նիստում որոշվել է նախաձեռնել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու գործընթացԿրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի մոտ«21-րդ դարում աշխատում ենք 20-րդ դարի տեխնիկայով».Ֆելիքս Ցոլակյան«Պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել իրենց տանը». Ա. Հովհաննիսյան

Մոսկվայում ձերբակալվել է երեխաներ գողացող եւ փրկագին պահանջող հայազգի օրենքով նախկին գողը . armtimes.com

«Պրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի Պրեսնեսկի շրջանի դատարանը ձերբակալվել է 56-ամյա հայ, նախկինում օրենքով գող Վարդան Ասատրյանը, կրիմինալ աշխարհում ավելի հայտնի Բջե մականունով: Վերջինս մեղադրվում է խոշոր չափի թմրանյութի անօրինական շրջանառության մեջ:

Վարդան Ասատրյանը ձերբակալվել է հինգշաբթի օրը, Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 15 գրամ հերոյին տեսակի թմրանյութ: Եթե Ասատրյանի մեղադրանքը հաստատվի՝ նրան սպառնում է 10 տարի ազատազրկում:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բջեին 2008 թվականին թագից զրկել է անձամբ կրիմինալ աշխարհի գեներալ Դեդ Հասանը, Բջեի կողմից երեխաներ գողանալու եւ փրկագին պահանջելու պատճառով: Հասանի մահից հետո Ասատրյանը բազմիցս փորձել է վերականգնել իր ստատուսը՝ անհամաձայնություն հայտնելով Դեդի կայացրած որոշման վերաբերյալ: Սակայն դրան կտրականապես դեմ է արտահայտվել կրիմինալ աշխարհի մեկ այլ լիդեր Սերգեյ Ասատրյանը՝ Սերգեյ Բենթլին, որը մի քանի այլ գողերի ներկայությամբ ծեծի է ենթարկել Բջեին:

Չնայած սրան, կա հստակ տեղեկություն, որ Բջեն «գողականների դելեգացիայի» կազմում մասնակցել է Շաքրո Մալոդոյի կողմից 2015 թվականին Երեւանում կազմակերպված գողական սխոդկային:  Սակայն դրանից հետո անգամ նրա գողական կարգավիճակը մնացել է անփոփոխ՝ «թագազուրկ գողական»:

armtimes.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն