Երևան, 22.08.2019, 05:24,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա երիտասարդի դատաբժշկական փորձաքննության արդյունքները 45 օր անց դեռ չեն ստացել. news.am

Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեպքից 45 օր անց դեռ չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Մնացականյանի քույրը` Մերի Մնացականյանը:

«Մեզ ասել էին, որ 45 օր հետո նոր կլինեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, բայց մինչեւ հիմա չենք ստացել: Մայրս երկուշաբթի գնալու է, որ ճշտի, թե ինչու են ուշանում արդյունքները, նոր որոշենք մեր հետագա անելիքները»,- ասաց Մերի Մնացականյանը:

Նա հավելեց, որ հարուցված քրեական գործում որեւէ նորություն դեռ չկա:

Նշենք, որ Վարդան Մնացականյանի ընտանիքը չի հավատում ինքնասպանության վարկածին եւ պնդում է, որ նրան սպանել են:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս է բերվել 26-ամյա Վարդան Մնացականյանը, ով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որոնվում էր որպես անհետ կորած:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։

Նշենք, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» առեւտրի կենտրոնում՝ որպես անվտանգության աշխատակից։

news.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն