Երևան, 29.01.2022, 11:28,
2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրՍիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերըՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՎերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

«Սլավմեդ» ԲԿ-ում փրկել են ծայրահեղ ծանր վիճակում ծնված նորածնի կյանքը (ֆոտո). news.am

Երեխայի մոր խոսքով` դեռ հղիության 4-րդ ամսում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկները տեղեկացրել են հնարավոր խնդիրների մասին, սակայն մասնագետների քննարկումների եւ մոր համաձայնության արդյունքում որոշում է կայացվել պահպանել պտուղը: Անցյալում յոթ ինքնաբեր վիժումներից հետո հղիության ցածր գեստացիոն ժամանակահատվածում կեսարյան հատման ճանապարհով կինը ծննդալուծվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Վիրահատող բժշկի խոսքով` երեխայի քաշը ծայրահեղ ցածր էր եւ նրա ապրելու շանսերը գրեթե հասցված էին նվազագույնի, քանի որ առկա էին շնչառական խանգարումներ եւ ներարգանդային ինֆեկցիա:

«Նա այնքան փոքր էր, որ տեղավորվեց ափիս մեջ։ Մաշկն այնքան բարակ էր, որ բժշկական ձեռնոցների հետքերը երեւում էին մաշկի վրա, ու այս ամենից բացի խնդիրն այն էր, որ փոքրիկը մեծ դժվարույթամբ էր ինքնուրույն շնչում»,- ասաց մանկաբարձ գինեկոլոգ Դավիթ Իգնոյանը:

Ծնարանում նախնական կայունացման գործողություններ իրականացնելուց հետո փոքրիկին անհապաղ տեղափոխել են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները նորածնի կյանքը փրկելու համար՝ կատարվել է ներշնչափողային ինտուբացիա, շնչառության օժանդակություն հատուկ սարքավորման օգնությամբ, ինչպես նաեւ դեղորայքային համապատասխան բուժում: Իրականացված հետազոտությունների ցանկում են՝ տեսողության եւ լսողության սկրինինգները, գլխուղեղի նեյրոսոնոգրաֆիկ հետազոտությունը եւ մի շարք այլ հետազոտություններ: Նորածնի մոտ կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված խնդիրները վերացվել են եւ փոքրիկն այժմ գտնվում է մոր եւ մանկան համատեղ կեցության հիվանդասենյակում:

Նորածնային բաժանմունքի վարիչ Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ բուժկենտրոնում առկա նորագույն սարքավորումների եւ մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ փոքրիկի վիճակն այժմ գնահատվում է բավարար: Առհասարակ,   նման երեխաների փոքր տոկոսն է ողջ մնում, սակայն, հուրախություն բոլորիս, այսօր փոքրիկն ապրում է, շնչում է ինքնուրույն եւ օրական յուրացնում  է 250 մլ. սնունդ եւ մոտ ժամանակներս պլանավորվում է դուրս գրման գործընթացը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկների ձեռնարկած հրատապ եւ ճշգրիտ որոշումների շնորհիվ հաջողվեց փրկել եւս մեկ նորածնի կյանք: Նորածնի հետագա բուժման ու վերականգնման գործում անմիջական մասնակցություն ունեն բուժկենտրոնի նորածնային բաժանմունքի առաջատար մասնագետերը: Այսօր արդեն փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք նաեւ, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երեւան քաղաքում բնակվող եւ ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին:

 news.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն