Երևան, 22.08.2019, 04:38,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

Երևանում ոստիկանները կանխել են 37-ամյա դասախոսի ինքնասպանությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ապրիլի 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները, Դավիթաշեն կամրջի վրա ծառայություն կատարելիս, կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում ՊՊԾ գնդի ոստիկաններին են մոտեցել 2 քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լիել: 

Ոստիկանները օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիներին և կարողացել են կամրջի վտանգավոր եզրագծում հայտնված այդ կնոջը համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: 

Վերջապես ոստիկաններին հաջողվել է կնոջը տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Երևանի բնակիչ, 37-ամյա Օ. Ա.-ն է, ով աշխատում է Երևանի բուհերից մեկում՝ որպես դասախոս: 

Նա պատճառաբանել է, որ այդ քայլին դիմել է, քանի որ գտնվելիս է եղել խմիչքի ազդեցության տակ և չգիտակցելով իր քայլերը, փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն