Երևան, 06.04.2020, 02:01,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

ՌԴ-ն երրորդ վարկը կտա ՀՀ-ին՝ սպառազինություն գնելու համար. սա Մոսկվայի պատասխանն է Բաքվին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:

Ըստ մեր աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլեւ նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական եւ վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոզչական արշավ է սկել ռուսական զինտեխնիկայի դեմ, հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ:
Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտոկոս եւ դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները:

Ռուսներն ուզում են դրանով հասկացնել, որ եթե Ադրբեջանը իսկապես ուզում է ստուգել ռուսական զենքի որակն ու արդյունավետությունը, ապա Հայաստանը կարոց է դա ցույց տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն