Երևան, 12.12.2019, 11:50,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

Եկել են գումարով սեռական հարաբերություն ունենալու համար, վիճաբանել են ու կողոպտել

Մարտի 28-ին՝ ժամը 19.40-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 1988 թ. ծնված Շ. Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, իր բնակարանում գումարով սեռական հարաբերություն ունենալու համար իրեն հյուր եկած երկու անծանոթ տղաներ գումարային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, այդ ընթացքում տղաներից մեկը իր ձեռքից քաշել և հափշտակել է «Սամսունգ Ջ 5» տեսակի մոտ 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, ինչից հետո երկուսով ծեծել են իրեն, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, Ոստիկանության Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շ. Խ.-ի նկատմամբ կողոպուտը կատարել են 1996 թ. ծնված Վան Բ.-ն և վերջինիս ընկեր ոմն Տիգրան:

 

Մարտի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Տիգրանը 1997 թ. ծնված Տիգրան Ս.-ն է:

Նույն օրը, ժամը 21.50-ին, ոստիկանության ծառայողները Հրազդանի Կենտրոն թաղամասի 86 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել Տիգրան Ս.-ին և Վան Բ.-ին, որոնք խոստովանել են կատարված հանցագործությունը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գողոնը հայտնաբերվել է: Տիգրան Ս.-ն և Վան Բ.-ն ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն