Երևան, 06.04.2020, 01:37,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

Ոճաբան Անի Ավդալյանը Կամիլի կերպարի մասին

«ԴեպիԵվրատեսիլ»  հեռուստանախագիծն  այս  տարի  ուներ  իրարից շատ տարբեր  մասնակիցներ. մեկը ` խենթ  ու խելառ, մյուսը` լավ  ձայնային  տվյալներով  օժտված , մյուսը `  ինքնակոչ արտիստ… այս շարքը կարելի է թվարկել:
  Այնուամենայնիվ, ամենից շատ քննարկվեցին երեք կերպար `
Սեւակ  Խանաղյանը, Մհեր Արմենիան և Կամիլ շոուն:
  Սևակ Խանաղյանը, ով վերջերս է հայտնվել էկրաններին, միանգամից մեծ ճանաչում ունեցավ և սիրվեց` հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների կողմից: Մհեր Արմենիան, ով ունի ձայնային հրաշալի տվյալներ, բեմական կերպար, այդուհանդերձ չկարողացավ հաղթահարել հեռուստանախագիծը: Հեռուստանախագծում հաղթեց Սևակ Խանաղյանը, ում հաղթանակը հասարակության շրջանակներում մեծ աղմուկ բարձրացրեց: Կարելի է ասել, որ նախագծին հետևողները  և դեմ, և կողմ էին նրա հաղթանակին:
  Ինչպես միշտ, այնպես էլ այս տարի, Հայաստանը չէր կողմնորոշվում` վառ ու չկրկնվող կերպար ուղարկելն է ճիշտ, թե լավ երգողի գնալը հաղթանակ կբերի:
   Ամեն դեպքում,
Armenian Info-ն Սևակին մաղթում է հաջողություն և ամենակարևորը ` հաղթանակ, կամ գոնե 4-րդ հորիզոնականից ավելի բարձր հորիզոնական , օրինմակ ` 2-րդ, 3-րդ:
   Փաստը մնում է փաստ , որ երբեք չես կարող գուշակել, թե Եվրատեսիլում ինչ չափանիշներով կդատեն և ինչ նորություն կփնտերն այս տարի:
   Իսկ Արսեն Գրիգորյանը, ով ներկայացել էր որպես Կամիլ, չի դադարում մնալ խոսակցությունների կենտրոնում ` իր կանաչի մազերով: Կամիլի տարբերվող ոճի մասին էլ զրուցեցինք ոճաբան Անի Ավդալյանի հետ.
- Ինչպես ստացվեց, որ Արսեն Գրիգորյանի հարդարանքով հենց Դուք զբաղվեցիք:
Արսեն Գրիգորյանի հետ աշխատել եմ դեռ 2008 թվականից` <<Այբուբեն >> երգի տեսահոլովակը նկարահանելիս: Մյուս տեսահոլովակը ` << Քո ծնունդն է այսօր …>> -ն էր, որը շատ աշխատատար էր, քանի որ կերպարները պետք է լինեին տարբեր և Արսենի ոճից ելնելով ` կրեատիվ:

- Ինչու հենց <<կանաչի վարսեր>> , ում միտքն էր դա:

<<Դեպի Եվրատեսիլ >>-ի մասնակցության պահանջներից մեկն այն էր, որ մասնակցի մասին փոքրիկ տեսահոլովակ նկարահանվի , որը պետք է կցվեր  եթերի ելույթին:
Արսենն ասաց, որ ուզում է շուկայում նկարահանվի, իսկ ես էլ կանաչի մազերի մասին վաղուց էի մտածել, ու որոշեցինք հենց այս անգամ էլ իրագործել:

- Ինչն էր պակասում Կամիլին հաղթանակի համար:
Կամիլն արդեն հաղթանակած է  , քանի որ հեռուստանախագծին մասնակցելու մասին գաղափարը եղել է ընդամենը 1.5 ամիս առաջ: Կարճ ժամանակահատվածում նա ունեցավ հզոր ոկալային տվյալներով թիմ , լավ ելույթներ, շատ ուրախացրեց իր հետևորդներին իր պոզիտիվ ելույթներով ու տեսահոլովակների վառ կերպարներով:Իսկ sms-ների քանակով էլ զբաղեցրեց 2 -րդ տեղը:

- Արդյոք կունենար հաղթանակի շանսեր, եթե  գնար Եվրատեսիլ:
Երբ 2008 թվականին Սիրուշոյի հետ մեկնեցի Սերբիա, նկատեցի, որ Եվրատեսիլն իրոք անկանխատեսելի է : Անգամ նա, ում ողջ ընթացքում չեն նկատել, ունի շանս հաղթելու և հակառակը ` նա, ում ամենից շատն էին համարում հաղթող, իրականում չէր հաղթում:

- Տարածված էր կարծիք, որ Կմաիլը փորձում էր նմանակել Վերկա Սերդյուչկային կամ Կոնչիտային: Ինչ կասեք, որդյոք Դուք իրոք փորձում էիք նման կերպար ստանալ:
Մարդը տարբերվում է իր ստեղծած կերպարից: Բոլոր ժամանակներում էլ նմանատիպ կերպարները որոշ չափով իրար նման լինում են, բայց դա չի նշանակում , որ նրանք նմանակում են իրար: Ասեմ ավելին ` նման կերպարների համար դերասանական մեծ տաղանդ և էներգիա է պետք, որը, անշուշտ, Արսենն ունի: Դրա համար էլ նրա մոտ ստացվեց կերպարի ստեղծումը: Հումորային բոլոր կերպարներն էլ քննարկվում են, քննադատվում կամ սիրվում` դա արդեն աշխարհայացքի խնդիր է : 
Իսկ Վերկան ու Կոնչիտան ինձ համար կերպարներ են` ուրիշ ոչինչ:

Զրուցեց ` Աննա Առաքելյանը

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն