Երևան, 22.08.2019, 05:58,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

Էդուարդ Մուշեղյանը՝ Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ ունեցած հարաբերությունների, ու մամուլում տեղ գտած հրապարակումների մասին

Fnews.am-ը գրում է.Օրերս, լրատվամիջոցներով հերթական բոթը տարածվեց այն մասին, որ «Շանսոն» ակումբում ծեծի է ենթարկվել Արաբկիր Վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանը: Ըստ նույն լուրերի, Արաբկիրի նախկին թաղապետին «Շանսոն» ակումբում մարմնական վնասվածքներ էր հասցրել Ջնդեի փեսան և հայտնի հեղինակություն, հայազգի գործարար Դոն Պիպոյի մարդիկ:

Նշենք, որ Fnews.am-ն այս առթիվ ներկայացրել էր հայտնի հեղինակություն, Արթուր Ասատրյանի`Դոն Պիպոյի մեկնաբանությունը, ով մեզ հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Ձեր նշած դեպքի մասին՝ առաջին անգամ եմ լսում. ի՞նչ միջադեպ, ի՞նչ կռիվ: Ես նման տեղեկություններ չունեմ: Իմ մերձավոր շրջապատը հիմնականում զբաղված է ազգանպաստ գործունեություն ծավալելով, այլ ոչ թե ծեծկռտուքների մեջ հայտնվելով ու ներքաշվելով:
Ես չեմ հասկանում, թե ովքեր, կամ ինչու՞ են ամեն ինչում փորձում իմ անունը հոլովել, շահարկել ու հավանաբար՝ դիվիդենտներ շահել: էս ի՞նչ բան ա. Հայաստանում «Ֆայտոն շուռ գա» ՝ Պիպոն ա՞ մեղավոր: Ինչ լինում ա՝բերում իմ անունը խառնում են մեջը»: Ահա այսպիսին էր եղել հայտնի հեղիանակություն Արթուր Ասատրյանի արձագանքը:


Նմանատիպ զարմանք ու զայրույթ հայտնեց նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանը, ում հետ այսօր Fnews.am-ը հանդիպեց «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում՝փորձելով լսել նրա տեսակետը՝ մամուլում տեղ գտած հրապարակումների շուրջ:

Վերջինս ի սկզբանե նշեց, որ մամուլում տեղ գտած լուրերը՝ իրականության հետ ոչ մի կապ չունեն, քանի որ ինքն իրականում իր ջիպից իջնելու ժամանակ՝ հանկարծակի ընկել է ծնկի վրա, ու վնասվածքներ ստացել: Որից հետո խնդիր է առաջացել՝ ծնկոսկրի վիրահատություն կատարել, որն էլ բարեհաջող ելք է ունեցել: 
Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ է մեջ է եղել մինչ այսօր եւ առահասարակ Մուշեղյանը, Ջընդի Ամարյանի եւ հատկապես հայազգի գործարար Արթուր Ասատրյանի հետ, Մուշեղյանը նշեց.» Ջընդիին ճանաչում եմ Արաբակիրի համայքնում ղեկավար աշխատելու տարիներից , եւ նրան գիտեմ, որ որպես «Արեւելյան Խոհանոց»-ի սեփականատեր: 
Ինչ վերաբերում է մեր հայազգի Արթուր Ասատրյանին, ապա նրա հետ շփվել ենք դեռ երիտասարդության տարիներից, երբ երկուսս էլ բռնցքամարտով էինք զբաղվում: Ու հիմա էլ. մենք շատ նորմալ ու մարդկային հարաբերությունների մեջ ենք: Մենք երբեւէ խնդիրներ չենք ունեցել, խնդիր երբեւէ չի եղել, եւ չի էլ կարող լինել: Չգիտեմ, թե ո՞ւմ էր պետք դաշտ նետելու այդ զառանցանանքերն ու հերյուրանքները. Մի բան որ իրականության հետ որեւէ կապ չունի: Ու էնպես էլ չի , որ այդ պատմություն սարքողների ականջները ջրի երես դուրս չեն գալիս:

Բան են գրում՝ թող գրեն ճշմարտությունը, այլ ոչ թե սուտն ու կեղծիքը: Իրենց նշած այդ ակումբում ոչ մի միջադեպ, ոչ մի կռիվ , կամ ծեծ ու ջարդ չի եղել:Մարդ զարմանք է ապրում, թե ինչպես կարելի է չեղած տեղից՝ նման մարտաֆիլմի սցենարներ հորինել ու գրել: Իսկ ով կասկածներ ունի, որ իբր իմ դեմքին կապտուկներ , վնասվածք, կամ թեկուզ անգամ քերծվածքներ կան, կարող են չզլանալ, այցելել հիվանդանոց եւ տեղում տեսնել ու գրել այն ինչ կա.իրականությունը:

Նշենք, որ Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի ինքնազգացողությունը շատ լավ էր, իսկ նրան դեմքին իրականում կապտուկներ եւ վնասվածքներ չկային:

Հ.Գ 

Հիշեցնենք, որ մարտի 24-ին, ճիշտ այն օրը, երբ մամուլում տեղեկություններ էին հայտնվել «Շանսոն» ակումբում տեղի ունեցած հանելուկային միջադեպի մաասին, 
«Շանսոն» -ի տնօրինությունը հերքել էր այդ տեղեկությունները, ասելով որ նման բան իրականում տեղի չի ունեցել, եւ որ տարածված լուրերը՝ իրականության հետ որեւէ աղերս չունեն:

Fnews.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն