Երևան, 14.12.2019, 20:53,
«Ո՞վ է պատասխանատու այս սպանդի համար». Թեհմինա Վարդանյան«Օրենքի այս կետը նույնպես վերանայման կարիք ունի». Հովսեփ Կուբատյան «Լիանա Զուրաբյան Ասմունքի» Կենտրոնը՝ 8 տարեկան է Ուզում եմ ասել. բրավո NewsMedia.am-ին եւ նրա ղեկավար Գայանե Զարգարյանին ՝ համարձակության եւ նման հանրային նշանակության հանցագործության բանալին տալու համար «Արձանները կարմիր ներկից չեն մեռնում». Հրանտ Տէր-ԱբրահամեանՊարոն ԺՊ՝ Դուք պարտավոր եք համազգեստի միջից հանել կամ ինքներդ Ձեզ, կամ քաղաքացու վրա թքելու ցանկություն հայտնած այն շնչավորին, ով խուլիգանից ոչնչով չէր տարբերվում…«Փաշինյանի օրոք անարդարություն չի լինելու, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու». կալանավորը 4 օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում.forights.amՃՈ պետի տեղակալի գործով առաջիկայում կարող են լինել նոր աղմկոտ ձերբակալություններ. հայտնի է՝ ով է թիրախումՀարգելի Գայանե, դուք գտնվում եք մի երկրում, որտեղ ճշմարտությունը բացահայտելու համար Ձեզ կարող են վերացնել. Սկանդալային տեսանյութի հետքերովԻրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք

Ավարտվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տված դատապարտյալի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոնհանցագործությունների, այդ թվում` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և դատապարտյալներիօգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ այսպես կոչված «զոն նայող» Արկադի Պապյանը, 2014թ.-ից պատիժկրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալի հետպարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց:

Այսպես, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Արկադի Պապյաննու նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալ Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերելյուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Իրենց հանցավոր նպատակներն իրագործելուհամար «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքումիրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը՝ 2.750.000 ՀՀ դրամը,տվել են ՔԿՀ-ի պետին:

Կաշառքի դիմաց Արկադի Պապյանին և մյուս դատապարտյալին, ինչպես նաև նրանց «հովանավորության» տակգտնվող այլ դատապարտյալների տրվել են տարբեր արտոնություններ. քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելվածիրեր, դատապարտյալները զբաղվել են թղթախաղերով, անարգել դուրս են եկել իրենց խցերից և տեղաշարժվել փակ ռեժիմայինգոտում, օգտագործել ալկոհոլ ու թմրամիջոցներ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի խցերիպլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ:

Բացի այդ, Ա. Պապյանը 2017թ.-ի ընթացքում տարբեր չափերի կաշառք է տվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետիտեղակալին և ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետին` իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձինդեպքերում՝ անգործություն դրսևորելու համար: Մասնավորապես, Ա. Պապյանը հիշյալ պաշտոնատար անձանց կաշառելուդիմաց ՔԿՀ-ի ռեժիմային գոտի է մտցրել արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոսներ և ինտերնետ հասանելիության սարք:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արկադի Պապյանին մեղադրանքներ ենառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ինմասով:

Ա. Պապյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինականուժի մեջ մտածդատավճռով:

Դիտվել է 47 անգամ
 
Նախագահ Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրելԵս հիշում եմ Ասյային ցույցերից, ես համարյա պա...Ավարտվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց ...Դռները փակ էին, փրկվելու, փախչելու շանս չկար....Ոստիկանները Արաբկիր վարչական շրջանի «Գոլդ» հյ...Մինչև 2017-ի հուլիսի 1-ը ապօրինի միլիոններ կո...Ավագ չորեքշաբթի. օծում և մատնությունՆախագահը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր ...Խոշոր վթար Արցախում. կան վիրավորներՔաղաքացին գիշերը ինքնասպանության փորձ է արելՀՀ գլխավոր դատախազությունը այդ քայլին չէր գնա...Աշոտ Աղաբաբյանն այլևս ՀՀԿ խորհրդի անդամ չէՍերժ Սարգսյանը 4 տասնյակ օրենք է ստորագրել, ա...Все отлично знают, что во времья сходки в Арм...Խնդրանք՝ համաքաղաքացիներին և մասնավորապես վար...Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վար...ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետի ԺՊ ն...Դանակահարություն Արագածոտնում. առաջադրվել է մ...Բարեգործությունն ինձ համար նույնպիսի նշանակու...ՀՅԴ-ն տարանջատվո՞ւմ է իշխանությունից«30 տարի սնխչիություն եմ արել, հիմա պատգամավո...Սեյրան Օհանյանը չի ուզում նույն գետը մտնել, բ...Սպիտակ տունը հերքել է պոռնոդերասանուհու հետ Թ...

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն