Երևան, 06.04.2020, 02:29,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

«Մայրիկիս ասեք, որ սիրում եմ իրեն». դասարանի բոլոր աշակերտները Կեմերովոյի հրդեհի զոհ են դարձել

«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում անհետ կորածների թվում են Կեմերովոյի մարզի Տրեշևսկի փոքր գյուղից 8 երեխա, որոնք սովորում էին 5-րդ դասարանում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Կիրակի օրը նրանք դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել մարզկենտրոն. այդկերպ մանկավարժներն ու ծնողները որոշել էին շնորհավորել նրանց գարնանային արձակուրդների կապակցությամբ։ Սակայն ուղևորությունն իսկական մղձավանջի է վերածվել։

Երեկոյան տեղի ժամանակով ժամը 5-ի մոտակայքում երեխաները սկսել են զանգահարել հարազատներին և ասել, որ նրանք գտնվում են այրվող կինոթատրոնում, շնչահեղձ են լինում և չեն կարողանում դուրս գալ։ Ինչպես պարզվել է, նրանք գնացել էին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոն՝ մուլտֆիլմ դիտելու։

Հրդեհի բռնկման պահին կինոթատրոնի հիմնական ելքերը արգելափակվել էին կրակով, և երեխաները լացելով ասում էին, որ չեն կարողանում դուրս գալ. նրանք հրաժեշտ էին տալիս հարազատներին։ Մինչև այս պահը նրանց ճակատագրերը պարզ չեն։

«16:11–ին, հրդեհի բռնկումից հետո, կինոթատրոնից զանգահարեց զարմիկս` Վիկան։ Նա ասաց, որ ամբողջն այրվում է, կինոթատրոնի դռներն արգելափակվել են։ Չեմ կարողանում դուրս գալ, շնչել չեմ կարող։ Ես նրան ասում եմ. «Վիկա, հանի՛ր ամեն ինչ, շնչի հագուստի մեջ»։ Նա ասում է. «Մայրիկին փոխանցի՛ր, որ ես նրան սիրում եմ։ Փոխանցիր բոլորին, որ ես նրանց սիրում եմ» և դրանից հետո անջատվեց կապը»,-պատմում է Եվգենյա Հովհաննիսյանը։

Սոցցանցերում տարածվել է աղջիկներից մեկի նամակագրությունն ընկերների հետ. «Մենք այրվում ենք։ Գուցե էլ չհանդիպենք»,-հասցրել է գրել Մաշան։

Կազանից 11-ամյա Մայան, որը նույնպես հայտնվել էր հրդեհի ծուղակում, սոցցանցի իր էջում գրել է «Սա վերջն է»։ Դպրոցականի անունը դեռ անհետ կորածների ցուցակում է։

Շենքում չի միացել հակահրդեհային համակարգը, և ներսում գտնվող մարդիկ իմացել են արտակարգ իրավիճակի մասին, երբ էվակուացիայի ժամանակ գրեթե չի մնացել։ Բացի այդ, հրդեհի էպիկենտրոնում հայտնված կինոթատրոնի դռները արգելափակվել էին և մարդիկ չէին կարողանում դուրս գալ։

Տրեշևսկի գյուղի 5-րդ «Ա» դասարանի դասղեկը կարողացել է փրկվել։ Նա հրդեհի պահին կինոթատրոնի դահլիճում չի եղել, այլ շրջել է առևտրի կենտրոնով։

Վերջին տվյալների համաձայն` Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասնում է 70-ի։ Այլ տվյալների համաձայն` 53 մարդ է զոհվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն