Երբ ազատ խոսքը ընկալվում է որպես ամենաթողություն

Խոսքի ազատության մասին պատկերացումները հայաստանյան որոշ լրատվամիջոցների մոտ ընկալվում են որպես սանձարձակ ու անհիմն տեղեկատվություն հրապարակելու հնարավորություն։ Այս համոզմանն է հանգում յուրաքանչյուր ադեկվատ մարդ, երբ առերեսվում է անհիմն ու դեգեներատ տեղեկատվությանը։ Ամենի մասին՝ հանգամանալից․
<<Չորրորդ իշխանություն>> օրաթերթի մարտի 23-ին հրապարակած համարում զետեղված <<Ավշարցի եղբայրները անընդհատ ստիպված են լինում <<սրբագրել>> իրենց գյուղապետ եղբոր քայլերը>> գիտաֆանտաստիկ հոդվածը ոչ միայն հեռու է իրականությունից, այլև, ինչպես հոդվածում է նշվում, հիմնված է << <<ՉԻ>> աղբյուրների հիման վրա>>։ Մեկ հարց է, թե որոնք են այդ աղբյուրները, և այլ հարց՝ ինչու են աղբյուրներն այդ իրականության մասին լրատվություն փոխանցելու փոխարեն անհագորեն հրամցնում միայն սև ու ճահճոտ տեղեկատվություն։ Ըստ հոդվածի ու նույն այդ մրուրապատ աղբյուրների՝ Արարատի նախկին մարզպետներն իբրև թե դժգոհում են Ավշար համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներից և իբրև Ավշարը համարվում է ամենավատ հարկատուն մարզում։ Փաստերը, սակայն, ավելի խոսուն են ու իմաստալից․ Ավշար համայնքը ոչ միայն մարզի լավագույն հարկատու համայնքներից մեկն է, այլև բավականին մեծ ցուցանիշներ է արձանագրել սեփական եկաուտների հավաքագրման մասով։ Մասնավորապես՝ 2017թ․ Ավշար համայնքում սեփական եկամուտների ուղղությամբ նախատեսված 92 մլն41 հազ․ դրամի դիմաց մուտքագրվել է 98 մլն․ 393 հա․ դրամ, որը կազմել է 106 տոկոս։ Սեփական եկամուտների մասով մեկ շնչին բաժին ընկնող միջին եկամուտն այս համայնքում 23200 դրամ է, ինչն ընդհանուր համեմատականով բարձր է ոչ միայն մարզի ընդհանուր ցուցանիշից (8700), այլ հանրապետության։ Սրանք ցուցանիշներ են, որ ամրագրված են բոլոր համապատասխան կառույցներում և փաստում են մեկ պարզ բան․ աղբյուրներն այդ, որոնց մասին այդքան խոսում և որոնց հիշատակում է <<ՉԻ>> թերթը, հանդես են գալիս ակնհայտ սև քարոզչությամբ ու լավը տեսնելու ցանկաթյուն, բնականաբար չունեն, քանզի մեկն է նպատակը՝ ստի, կեղծիքի, չճշտված տեղեկատվության միջոցով կարդացվածություն ապահովելն ու թյուր պատկերացումներ ստեղծելը։
Հ․Գ ․ <<Մինչ ճշմարտությունը հագնում է իր կոշիկները, սուտն ամբողջ աշխարն է պտտվում>> հայտնի ասացվածքին լրացնելու է գալիս ժողովրդական ճշմարտությունը՝ ստի ոտքը կարճ է։ Այո, կարճ է՝ աշխարհի որ ծայրն էլ վազելով հասած լինի։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն