Երևան, 22.09.2018, 20:32,
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանըՀրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը՝ Կարապի լճի մոտ. ներկա է Նիկոլ ՓաշինյանըՀայկոն ոչ թե 6, այլ 60 բնակարան կարող էր ունենալ. Իսկ կարո՞ղ է դուք որպես ազգի «պատրիոտներ», գետնանցումներում եք քնում-արթնանում...Դատապարտյալները կսպասեն. «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» գործունեության ժամկետը հետաձգվում էԽաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի ՍիդորովՈստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաներըՀռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանըՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել

Չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը Հայաստանում շատ երկրների համեմատ ցածր է. առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է լրատվամիջոցների՝ Հայաստանում չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներին և այլ երկրների հետ դրանց համեմատականներին։

«Առանձին լրատվամիջոցներում կրկին շրջանառվում են ոչ հավաստի տվյալներ այն մասին, թե իբր չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշներով  Հայաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։

Դժվար է ճշտել, թե վկայակոչվող ոչ պաշտոնական World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականը որտեղից է քաղել հրապարակած այդ տվյալները։  

Հստակ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրներն իրենց  ցուցանիշներն ուղարկում են ԱՀԿ` միջազգային տվյալների հրապարակման և երկրների միջև համեմատական վերլուծություն կատարելու նպատակով։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար գործող «European Health Information Gateway» (https://gateway.euro.who.int/en/indicators/hfamdb_634-sdr-malignant-neoplasms-per-100-000/visualizations/#id=30910&tab=table) պաշտոնական կայքի տվյալների շտեմարանը հնարավորություն է տալիս այս ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարել և համոզվել, որ չարորակ նորագոյացություններից մահացության ցուցունիշը Հայաստանում ցածր է շատ երկրների համեմատ։

 «European Health Information Gateway» տվյալների շտեմարանում առկա են ըստ տարիքի տարբեր պատճառներից մահացության ստանդարտացված ցուցանիշներ և ԱՀԿ կողմից վերլուծվող մի շարք այլ վիճակագրական տվյալներ: Եվրոպական տարածաշրջանի  բոլոր երկրների միջև համեմատական վերլուծություն հնարավոր է իրականացնել 2014թ. հասանելի տվյալների հիման վրա:

Համաձայն դրանց՝ Հայաստանում չարորակ նորագոյացությունների պատճառով վաղաժամ (0-64 տարիքային խմբում) մահացության ցուցանիշը կազմել է 83, իսկ բոլոր տարիքային խմբերում` 186 (100 000 բնակչի հաշվով)։ Հունգարիայում նույն ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 117 և 230, Խորվաթիայում` 89.3 և 208.4, Սերբիայում` 102 և 198.5, Լատվիայում`  89.4 և 194.5, Լեհաստանում` 87.7 և 192, Ռումինիայում` 91 և 176, Մոլդովայում`  90.4 և 165.2:

Հետևաբար, տեղեկատվությունը, թե իբր Հայաստանը չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, իրականությանը չի համապատասխանում»։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն