Երևան, 01.12.2021, 00:31,
Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինԻՆՉ ԿԱ ԱՅՍՕՐՎԱ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՄառախուղը ցրվելուց հետո պարզվել է՝ մոտավորապես 60 տղա չկա. Մարինա Խաչատրյան«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո». Պետդեպի ներկայացուցիչՄենակ չասես. Աբրահամյան Հովիկն էլ՝ Մխչյանից -Մոնոմենտ մետրոյով ա գալիսCovid-ի անջնջելի` ընդհուպ կյանք արժեցող հետքը, ուռոլոգիական հիվանդությունների վրա. Բժշկի ուշագրավ դիտարկումըՀայ գերիները վերադարձան ՀայաստանԱհաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազէդ ՀԱՄԲԱՎԸ որտեղ ունես.պատրոն դավոյիդ մո՞տ, թե՞ ընտանեկան նեղ "կրուգում". Խելքի աշեցեք...

ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ ԽԻՍՏ ԱՐԴԻԱԿԱՆ Է. հաստատում են «Աստղիկ» բկ-ի լաբորատոր հետազոտությունները

ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ ԽԻՍՏ ԱՐԴԻԱԿԱՆ Է.
հաստատում են «Աստղիկ» բկ-ի լաբորատոր հետազոտությունները

2017 թվականին «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացված հետազոտություններով արձանագրվել է, որ Հայաստանի բնակչության շրջանում վահանաձեւ գեղձի դիսֆունկցիան, հիմնականում՝ հիպոթիրեոզը, իսկապես տարածված հիվանդություն է, հատկապես՝ կանանց շրջանում: Հայաստանը, ինչպես հայտնի է, հողի մեջ յոդի անբավարարության պատճառով համարվում է վահանաձեւ գեղձի հիվանդությունների էնդեմիկ տարածք:

Ինչպես նշեց «Աստղիկ» բկ-ի լաբորատորիայի ղեկավար Մարինե Մանուկյանը՝ 2017 թվականին վահանաձեւ գեղձի հորմոնների ստուգման համար լաբորատորիա է դիմել 9010 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 17560 հետազոտություն:

Նրա խոսքով՝ դիմածներից միայն 16 տոկոսն է արական սեռի եղել, մնացածը կանայք էին: «Կանանց մոտ վահանաձեւ գեղձի հիվանդությունների տարածվածությունն ավելի մեծ է, դրա պատճառներից մեկն այն է, որ կանանց օրգանիզմի հորմոնալ ֆոնը հաճախ է ենթարկվում ցնցումների՝ դաշտանային ցիկլ, հղիություն, ծննդաբերություն, դաշտանադար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ըստ տարիքային խմբերի բաժանմանը, ապա 60,5 տոկոսը միջին տարիքի մարդիկ են՝ 20-50 տարեկան, 36,5 տոկոսը՝ 50 տարեկանից մեծ:

Նրա խոսքով՝ հիմնականում հետազոտվել են TSH հորմոը (թիրեոտրոպային հորմոն, որն արտադրվում է հիպոֆիզում եւ կարգավորում է վահանաձեւ գոեղձի հորմոնների սինթեզը), տրիյոդտիրոնին (FT3) եւ թիրոքսին (FT4) ազատ հորմոնները, TG սպիտակուցը (թիոգլոբուլին), Anti TPO (TPO-տիրոպերօքսիդազա) եւ Anti TG, Anti R TSH (R TSH – TSH ռեցեպտոր) հակամարմինները:

Հետազոտությունների հիմնական մասը՝ 50 տոկոս, բաժին է ընկել TSH-ին, քանի որ TSH-ի որոշումը վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումների առաջնային թեստն է համարվում, իսկ ինքը հորմոնը՝ ազդանշանային: Ընդամենը անցկացվել է 8525 TSH հետազոտություն, եւ հետազոտվածներից 4 տոկոսի մոտ թիրեոտրոպինի ցուցանիշը նորմայից ցածր է եղել (հիպերթիրեոզ), իսկ 15 տոկոսի մոտ՝ նորմայից բարձր (հիպոթիրեոզ): «Ունեցել ենք 55 հետազոտություն, երբ TSH արժեքը 10-20 անգամ գերազանցել է նորմայի ցուցանիշը, իսկ 44-ի դեպքում ստացել ենք բարձր է 100-ից արդյունքը: 253 հիվանդի մոտ TSH-ի արժեքը ընկած էր 0,4-10 միջակայքում, որը հատուկ է սուբկլինիկական հիպոթիրեոզին, երբ հիվանդությունը ընթանում է առանց կլինիկական ախտանիշների»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հակամարմիններին, ապա, ինչպես պարզաբանեց մասնագետը, դրանց անալիզն օգնում է կանխատեսել վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումները աուտոիմունային հիվանդությունների դեպքում, ինչպիսին է Հաշիմոտոյի տիրիոիդիտը: Anti TPO-ն նորմայից բարձր է եղել 265 հիվանդի մոտ, իսկ Anti TG-ն բարձր է եղել 788 հետազոտվածներից 13,2 տոկոսի մոտ:

Թիոգլոբուլինը՝ TG, որը վահանաձեւ գեղձի դիֆերենցված կարցինոմաների համար օնկոմարկեր է, ստուգվել է 153 հիվանդների մոտ, 37 տոկոսի մոտ եղել է նորմայից բարձր ցուցանիշ, ինչը վկայում է ֆոլիկուլար կամ պապիլար ուռուցքների մասին:

Մարինե Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի բնակիչները կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար ստուգեն վահանաձեւ գեղձի հորմոնները: Նա հավելեց, որ հորմոններ հանձնելու համար ոչ մի լրացուցիչ նախապատրաստություն կամ հատուկ նորմերի պահպանում չի պահանջվում: Դրանք, պարզապես, պետք է հանձնել առավոտ վաղ և անոթի:

 

Հիշեցնենք, որ Աստղիկ բկ-ի լաբորատորին վերջերս ստացել է միջազգային որակի սերտիֆիկատներ և համարվում է լավագույններից մեկը ՀՀ-ում:

 

Աստղիկ բկ

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն