Երևան, 21.08.2018, 07:43,
«Մարզպետարանում համակարգչի շարիկ գլորող վարչության պետը պայմանագրային զինվորից գրեթե կրկնակի ավելի աշխատավարձ է ստանում». Ոսկան ՍարգսյանՀակառակորդի կողմից ընդգծված ակտիվություն է նկատվում քարոզչական ճակատում. Սենոր ՀասրաթյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է աշխատանքային 100 օրըԱԱԾ-ն վերջին 100 օրվա ընթացքում պետբյուջե է վերականգնել 2017-ի ցուցանիշից 8-9 անգամ ավելի գումարԱդրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման. Աշոտ ՂուլյանՎարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովինէներգետիկ ոլորտի «ծաղիկ»՝ Կարեն Համբարձումյանի արարքը լուրջ ապտակ է ՀՀ կառավարությանը, երբ չի գիտակցում, որ ինքը այլեւս մարզի ղեկավար է, եւ որ անցել են «նիվիստների» հետ բանակցելու ժամանակներըԲնապահպանական երկու ուղղություններով գործարկված է ինքնաոչնչացման դանդաղ մեխանիզմ, և պետք է այն կանգնեցնել. վարչապետ«Պարապ գործերի մինիստր» Գնել Հայրապետյանը փորձում է խաթարել Ծաղկաձոր քաղաքի անդորրը, կամ ստահոդ բողոքների սիրահարը «Մեր Ապարանը՝ Փարիզից լավ ա դառել. ամեն տեղ մաքրություն, ու կարգ ու կանոն ա»...Photo

Լուրջ դժգոհություններ. «Պետք չէ բժիշկներին զրկել կոնկրետ դեղի անունը գրելու իրավունքից»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհողների թիվը շարունակում է ավելանալ: Բացի այդ` լուրջ մտահոգություններ կան նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ որոշումից:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Սպարտակ Միրզոյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Դեղերի ցանկի ծանրաբեռնված լինելը մտահոգիչ է նաեւ բժիշկների համար: Բացի այս` պետք չէ բժիշկներին զրկել կոնկրետ դեղի անունը գրելու իրավունքից: Չէ՞ որ բժիշկն ինքը ավելի լավ է տիրապետում, թե որ ընկերության դեղորայքը կարող է արդյունավետ լինել»:

Ըստ նրա` «Մինչ այժմ մենք կարողանում էինք մեր` տնօրենի եւ ադմինիստրատիվ խորհրդի ներքին որոշումով մեր սպասարկման տարածքի հիվանդներին դեղորայքով ապահովել»: Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու որոշմանը, Միրզոյանը նշել է. «Նմանօրինակ գործընթացի հապշտապությունը շատ սխալ է: Դա ավելի լուրջ անհանգստություն կարող է առաջացնել ե՛ւ բժիշկների, ե՛ւ հիվանդների մոտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն