Երևան, 29.01.2022, 12:16,
2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրՍիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերըՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՎերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

My City Dentist` տարվա լավագույն ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոն

Armenian Info տեղեկատվական պորտալի Armenian Medicie բաժինը  2017 թվականն ամփոփելու, տարվա լավագույն ստոմատոլոգիկան կլինիկան իմանալու նպատակով անցկացրեց սոցհարցումներ: Ներկայացնում ենք արդյունքները:
Հարցվել է 100 մարդ:
Հայտնիների շրջանակներում ՝ 90 տոկոսը օգտվում են ստոմատոլոգիական 
                                                ծառայություններից,
                                                10 տոկոսը դեռ  չեն ունեցել նմանատիպ խնդիրներ:
                                                 70 տոկոսը օգտվում են կոսմետիկական 
                                                 միջամտություններից,
                                                 30 տոկոսը դեմ են նման կտրուկ փոփոխություններից: 
Երիտասարդներ՝                       75 տոկոսը օգտվում են ստոմատոլոգիական 
                                                  ծառայություններից,
                                                 15 տոկոսը դեռ չեն ունեցել նմանատիպ խնդիրներ,
                                                  8 տոկոսը ունեն խնդիրներ, սակայն սոցիալական
                                                  խնդիրների պատճառով չեն դիմում մասնագետի:
                                                  2 տոկոսը վախենում է դիմել մասնագետի: 

Մեծահասակներ՝                       80 տոկոսը արդեն դիմել է մասնագետի:
                                                  5 տոկոսը չունի հնարավորություն:
                                                  5 տոկոսը դիմել  է, սակայն չհարմարվելու կամ ինչ-ինչ 
                                                  պատճառներով հրաժարվել է հետագա 
                                                  աշխատանքներից: 
                                                  10 տոկոսը վախենում է դիմել մասնագետի: 
                                                  

Ընդհանուր հարցվածների 75 տոկոսը նշեց “My City Dentist” ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնի անունը և հավելեց, որ այնտեղ բուժվում են արագ՝ լավ մթնոլորտի և համբերատար բժշկի շնորհիվ: 

Armenian Medicine-ը զրուցեց կենտրոնի հիմնադրի հետ  բժիշկ Սուրենի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց կենտրոնի ստեղծման մասին.
- “My City Dentist” ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 2013 թ, Երևանում ՝ բժիշկ Ս.Կոլաջի Աբրահամի կողմից: Ի տարբերություն Երևանում առկա այլ կենտրոնների` կենտրոնն առաջինն է Հայաստանում, որն իրականացնում է բուժում ամերիկյան մեթոդներով:Կլինիկան հագեցած է գերժամանակակից ստոմատոլոգիական սարքավորումներով:Կարևորենք այն փաստը, որ կլինիկան սպասարկում է նաև արտերկրացիներին:Գերագույն նպատակը այցելուներին լավագույն գնով ու ԱՄՆ և ԵՄ ստանդարտներին համապատասխան բարձրորակ ատամնաբուժական և էսթետիկ կոսմետոլոգիական ծառայությունների մատուցումն է: Կլինիկան անվճար առցանց խորհրդատվությամբ է ապահովում աշխարհով մեկ սփռված հաճախորդներին: Գործունեության տարիների ընթացքում բազմաթիվ հաճախորդներ, այդ թվում նաև՝ արտասահմանից, ընտրել ու վստահել են կլինիկային, այցելել և գոհունակությամբ են հեռացել կենտրոնից: Շատերը այցելել են ՀՀ իրենց բուժման նպատակով ՝ մեկտեղելով այն հանգստի հետ, ինչն էլ ավելի հաճելի ու արդյունավետ է դարձրել մեր երկրում իրենց անցկացրած ժամանակը՝ պարգևելով իրենց կլինիկայի և Հայաստանի տեսարժան վայրերի մասին հաճելի հուշեր: Կլինիկան հատուկ ուշադրությամբ է ընտրել անձնակազմը, որը համալրված է միմիայն բարձրակարգ և բազմապրոֆիլ մասնագետներով, ովքեր ունեն համապատասխան կրթություն, որակավորում և փորձ: 

Ձեր հաճախորդներն ասում են, որ Դուք «Ոսկե ձեռքեր» ունեք և հոլիվուդյան ժպիտ եք պարգևում, ի՞նչ կասեք այս մասին: 

- Ունենալով մեր սեփական լաբորատորիան՝ մասնագիւտացվածատամնատեխնիկների թիմով և օգտագործելով բացառությամբ լավագույն նյութերը, որոնք հատուկ մեր պատվերով են ներկրվում ՀՀ, “My City Dentist” կենտրոնը դարձել է իր հաճախորդներին հոլիվուդյան ժպիտ պարգևող լավագույն և ամենավստահելի մատակարարը: 

Ի՞նչ նորամուծություններ եք անում կլինիկայում:
-Նորամուծություններից է հանդիսանում բուժումը հաճելի երաժշտության ներքո և անհրաժեշտության դեպքում բացի բժշկից`ատամնատեխնիկի կողմից խորհրդատվության տրամադրումը: 

Ի՞նչ ծառայություններ է մատուցում կլինիկան:
-Մենք առաջարկում ենք ծառայությունների ընդարձակ տեսականի`բերանի խոռոչի հիվանդությունների ախտորոշում և բուժում (հերպես, ստոմատիտ և այլն` լազերի միջոցով), վիրաբուժական ստոմատոլոգիա (ցանկացած բարդության ատամի հեռացում, բորբոքված արմատների հեռացում, մակզիլարի սինուս լիֆտինգի (հայմորյան խոռոչի թաղանթի) վիրահատություն, գինգիվեկտոմիա(լնդային հիվանդությունների, պարոդոնտիտի և պարոդոնտոզի հիվանդությունների պրոֆեսիոնալ բուժում՝լազերային և ոչ լազերային եղանակով, գինգիվոպլաստիկա (լնդերի պլաստիկ վիրահատություն), օսթեոպլաստիկա (ոսկրային պլաստիկ վիրահատություն)՝արհեստական ոսկորի տեղադրում, ատամների իմպլանտացիա (լազերային և ոչ լազերային եղանակով): Լազերային իմպլանտացիան իրականացվում է նորագույն մեթոդներով՝արագ և անցավ.նաև առանց կտրվածք.նախքան վիրահատությունը կատարվում է 3D ռենտգեն հետազոտություն,հատուկ ծրագրի միջոցով բացահայտվում է բացակա ատամի տեղը՝ անկախ ժամանակահատվածից և նույն տեղում էլ տեղադրվում է իմպլանտը։ Օգտագործվում են ամերիկյան և եվրոպական բարձրորակ իմպլանտներ: Ունենք ռենտգեն հետազոտման համար նախատեսված գերժամանակակից սարքավորումներ՝ OPGՙ, RVG, KT: Իրականացնում ենք նաև ատամների օրթոպետիկ բուժում և պրոթեզավորում, ներառյալ.աշխարհահռչակ E-Max վինիրներ և պրես-կերամիկական, ցերկոնային,ճենապակյա և մետաղակերամիկական ատամնային շապիկներ, շարժական և անշարժ պրոթեզներ, բյուգելային և նեյլոնե պրոթեզներ, թերապեվտիկ և էնդոդոնտիկ բուժում, օրթոպետիկ բուժում, ատամների լազերային և ոչ լազերային սպիտակեցում: 

Մեր հարցումների ժամանակ պարզեցինք, որ մեծեհասակներն, ովքեր օգտվել են Ձեր ծառայություններից, Ձեր մշտական հաճախորդն են դարձել ոչ միայն իրենք, այլև իրենց երեխաները: Ի՞նչ կասեք այս մասին: 
- Հատուկ տեղ է հատկացված մանկական ստոմատոլոգիային և օրթոպետիկ բուժմանը (ունենք նեղ մասնագիտացված մանկական-ստոմատոլոգ և հարմարավետ մանկական աշխատասենյակ նաև նեղ մասնագիտացված օրթոդոնտ): Մեր մասնագետները կարողանում են աշխատել անգամ ամենաչարաճճի և վախկոտ բալիկների հետ: 

Հարցումների ընթացքում պարզեցինք, որ կատարում եք նաև  բժշկական կոսմետոլոգիական ծառայություններ, և Ձեզ դիմում են հիմանականում հայտնիները: 
_ Մեր կենտրոնում իրականացվում են նաև բժշկական կոսմետոլոգիական ծառայություններ`գեղեցկության ներարկումներով և երիտասարդացման նորագույն ոչ վիրահատական մեթոդներով, որոնցից են. քթի ուղղում և մոդելավորում ոչ վիրահատական մեթոդներով, շուրթերի մոդելավորում և ծավալի մեծացում: ԲՈՏՈՔՍ՝ աչքերի, ճակատի և հոնքերի մեջտեղի հատվածի կնճիռների հարթեցում, հոնքերի ձգում, հատուկ ֆիլերների (գելերի )միջոցով՝ քթի, շուրթերի,ՙպարանոցի և ձեռքերի մատների կնճիռների հարթեցում, այտերի մեծացում և մոդելավորում: Բոտուլինոթերապիա՝ հիպերհիդրոզի՝ (թևատակեր, ոտնաթաթեր,ձեռքի ափեր) գերքրտնարտադրության բուժում, միգրենի բուժում, մկանային սպազմի (դեմք, վիզ, աչք, շրթունք) բուժումՙ, մեզոթերապիա, պիգմենտների վերացում, խալերի, ճարպագնդերի,պապիլոմաների հեռացում՝ լազերի միջոցով: Կոսմետոլոգիական պրոցեդուրաները բացարձակապես անցավ և անվնաս են, որոնց ընթացքում կիրառվում են ամերիկյան և եվրոպական ամենահայտնի ֆիրմաների մաշկը խոնավեցնող և սնուցող պրոֆեսիոնալ նյութեր: Մեր կենտրոնում կատարվում է նաև քթի կոսմետիկ ուղղում և մոդելավորում ոչ վիրահատական մեթոդներով:

Իսկ ի՞նչ կասեք գնային քաղաքականության մասին: 
_Բոլոր ստոմատոլոգիական և կոսմետոլգիական ծառայությունները մեր կենտրոնում տրամադրվում են բավական մատչելի գներով և մենք երաշխավորում ենք բարձր որակ։ Արդեն գործում է նաև ապառիկ բուժման տարբերակը ` տեղում՝ ամենահարմարավետ պայմաններով: 

Որպես տարվա լավագույն կլինիկայի հիմնադիր՝ի՞նչ կասեք Ձեր հավատարիմներին, և , ոչ միայն... 

-Շնորհակալ եմ վստահության համար, հուսով եմ, որ երբեք չենք չարաշահի Ձեր վստահությունը :
 Օգտվեք մեր կլինիկայում ցանկացած ծառայությունից, և այն կդառնա միակ վայրը, ուր Դուք կայցելեք Ձեր ատամնաշարի հետ կապված խնդիրների վերացման կամ կոսմետիկ շտկումների համար: Վստահեք մեզ, քանզի բոլոր այցելուները հեռանում են մեզանից առողջացած, գեղեցկացած և գոհունակ:

 

2017 թվականի Տարվա լավագույն Ստոլատոլոգիական և կոսմետիկական կլինիկա է ճանաչվում “My City Dentist” ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կենտրոն, իսկ տարվա լավագույն ստոմատոլոգ ՝ բժիշկ Ս. Աբրահամի Կոլաջին: 

 Armenian Medicine-ը շնորհավորում է և ցանկանում նորանոր ձեռքբերումներ:

Աննա Առաքելյան

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն