Երևան, 25.09.2017, 17:21,
«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)Նոր մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքիցԱրտակարգ դեպք՝ Երևանում գործող լողավազաններից մեկում. 42-ամյա մայրը պնդում է, որ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացիphoto Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԱյն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումըԻ՞նչ վիճակում է գտնվում Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինըՀայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը՝Արմեն Ասատրյանը, Երուսաղեմում բարձրացրել է Արցախի, ու ՀՀ-ի դրոշները.PHOTO,VIDEOԷդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարություններըՀարված կառավարության «կոկորդին կանգնած» կառույցներին ու մամուլին. ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել

Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, որը պատկանում է համայն մարդկությանը. Սերժ Սարգսյան (Ֆոտո)

Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, եւ այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, այլ համայն մարդկությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողության ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ Շառլ,

Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երեւանում պատիվ է բերում ոչ միայն Երեւանին, այլ մեր ողջ հասարակությանը:

Երեւանը հարուստ է տեսարժան վայրերով, պատմամշակութային վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն-թանգարանը հարստացնում է Երեւանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին: Շառլ Ազնավուրն արդեն վաղուց ներկայացնելու կարիք չունի. նա արդեն հանրահայտ է՝ Մաեստրո՛, եւ մենք երջանիկ ենք, որ քո ժամանակակիցն ենք, որ մենք կարողանում ենք պարբերաբար վայելել Ձեր արվեստը, Ձեր կատարումները: Իրոք, Դուք ոչ միայն երգում եք, ավելի շուտ՝ ոչ թե երգում եք, այլ կատարում եք, որովհետեւ Ձեր յուրաքանչյուր երգ մի ամբողջական ներկայացում է:

Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ, եւ այդ լեգենդը պատկանում է ո՛չ միայն Ֆրանսիային, ո՛չ միայն Հայաստանին, հայ ժողովրդին, այլ համայն մարդկությանը:

Հայ-ֆրանսիական հարաբերությունները շաղկապված են հազարավոր թելերով, եւ դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդն այցելել են Հայաստան, ընդ որում՝ Օլանդը երեք անգամ. նախագահի պաշտոնում՝ երկու անգամ: Ես հույս ունեմ, որ նորընտիր նախագահ պարոն Էմանուել Մակրոնն այս ավանդույթը կշարունակի, Մաեստրո՛, եւ մենք Ձեզ հետ միասին նրան կդիմավորենք այս տուն-թանգարանում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, որպեսզի կարողանանք վայելել Ձեր արվեստը: Շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք Երեւանում ունենալ տուն-թանգարան: Դա մեզ համար պատիվ է, եւ վստահ եղեք, որ այդ պատիվը մենք արժանապատվորեն ենք կրելու:

Շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ բոլորիս»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն