Երևան, 29.01.2022, 11:24,
2018 թվականի նարնջագույն հեղաշրջումից հետո հակաբանակային գործունեությունը չի դադարել ոչ մի օրՍիրտ-անոթային հիվանդությունների ժառանգականության և Covid-ի անդառնալի հետևանքների մասինՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ակնհայտորեն հիմնված է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դրույթների վերահաստատման վրա՝ վտանգելով հայ ժողովրդի և Հայաստանի պետականության շահերըՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՎերին Շորժայի ուղղությամբ գիշերը նորմալ է անցելՆերկայացվել են Ղազախստանում ՀԱՊԿ զորքերի գտնվելու ժամկետներըԱԶԳԻԴ ԱՆՎԵՐՋ մորթել, սպանել, բնաջնջել տենչացող մարդասպանի հետ էդ ի՞նչ կապ պիտի ստեղծեք, որ չգիտենք. ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵ՛ՐՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՆիկոլ, ձայներիզդ փոխի. հիմա էլ մեր գերի Տղերքին փորձի փոխես աներձագիդ, կամ Ալենիդ հետՌուս խաղաղապահների աջակցությամբ՝ Շուշիի համալսարանի ուսանողներն այցելել են Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Հեղինե Աբրահամյանին Աստղիկ բկ-ում ՍԽԱԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԴՐՎԵԼ ԵՎ ՍԽԱԼ ԲՈՒԺՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

Վերջերս համացանցում լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որտեղ երիտասարդ կինը դրամական օգնություն էր խնդրում՝ արտասահմանում բուժում ստանալու համար: Նյութը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «Աստղիկ» ԲԿ-ում սխալ ախտորոշման պատճառով մահվան և կյանքի արանքում հայտնված երկու երեխաների մայրը մեր օգնությունն է հայցում:

Նախ ցավում ենք, որ երիտասարդ կնոջ մոտ նման բարդ հիվանդություն է ախտորոշվել, բայց ի պատասխան հայտնում ենք, որ Աստղիկ բկ-ում սխալ ախտորոշում չի դրվել և սխալ բուժում չի իրականացվել:

Տեսանյութի հրապարակումից հետո Աստղիկ բկ-ում գումարվեց կոնսիլիում Աստղիկ բկ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի, Նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ՀՀ վաստակավոր բժիշկ Անդրոնիկ Իշխանի Քալայջյանի, ընդհանուր նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի, Ախտորոշիչ բաժանմունքի ղեկավար Արտաշես Հարությունյանի գլխավորությամբ և Հեղինե Աբրահամյանին բուժող և հետազոտող բժիշկների մասնակցությամբ:

Քննարկվեց կլինիկական դեպքը, ըստ որի՝

35 ամյա Հեղինե Աբրահամյանը 2017 թ. Մայիսի 10-ին Աստղիկ բկ էր դիմել՝ գանգատվելով ողնաշարի պարանոցային հատվածի ցավերից, շարժումների սահմանափակումից և ձեռքերի ցավից: Անամնեզում այլ հիվանդություններ և ժառանգական հիվանդություններ չի նշել: Նույն օրը Աբրահամյան Հեղինեն Աստղիկ բկ-ում անցել է պարանոցի և կրծքային հատվածի ռենտգեն հետազոտություն, ըստ որի նրա մոտ ախտորոշվել է օստեոխոնդրոզ: Նյարդաբանը նշանակել է դեղորայքային բուժում՝ նշելով, որ եթե գանգատները շարունակվեն, կարիք կլինի անցնել ՄՌՏ հետազոտություն:

Հիվանդը կրկին այցելել է Աստղիկ բժշկական կենտրոն հունիս ամսին՝ նույն գանգատներով, նրան խորհուրդ է տրվել կատարել ՄՌՏ հետազոտություն, սակայն վերջինս հրաժարվել է:

Դեկտեմբեր ամսին կրկին նույն գանգատներով հիվանդը դիմել է Աստղիկ բկ, որտեղ ևս մեկ անգամ նրան առաջարկել են անցնել ՄՌՏ հետազոտություն: Դեկտեմբերի 18-ին իրականացվել է պարանոցի և կրծքային հատվածի ՄՌՏ հետազոտություն՝ կոնտրաստ նյութով, որի արդյունքում ախտորոշվել է ողնուղեղի C2-Th7 հատվածում գոյացություն՝ առավել հավանական ներողնուղեղային աստրոցիտոմա:

Նշենք, որ բոլոր զննումների ժամանակ հիվանդը չի ունեցել ողնուղեղի վնասման համապատասխան կլինիկական նշաններ:

Հաշվի առնելով ուռուցքի բարդ տեղակայումը՝ Աստղիկ բկ-ի նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Կիրակոսյանը բացատրել է հիվանդին, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն՝ նախապես տեղեկացնելով հնարավոր հաշմանդամության շատ բարձր ռիսկի մասին: Սովորաբար տվյալ տեղակայման ուռուցքով հիվանդները վիրահատվում են այն ժամանակ, երբ արդեն զարգացած է լինում խորը հաշմանդամություն, որը Հեղինեի մոտ առկա չէր այդ պահին:

Ճիշտ չէ, այն ինֆորմացիան, թե ՀՀ-ում տվյալ վիրահատությունը չի իրականացվում՝ համապատասխան տեխնիկայի պակասի պատճառով: Աստղիկ բկ-ի նեյրովիրաբուժության բաժամունքը հագեցված է տվյալ վիրահատությունն իրականանացնելու համար անհրաժեշտ բոլոր գործիքներով, իսկ նեյրովիրաբուժական կլինիկան գլխավորում է Հանրապետության առաջատար մասնագետը՝ Անդրոնիկ Իշխանի Քալայջյանը: Աստղիկ բկ-ում այդ վիրահատության իրականացումը մի քանի անգամ ավելի մատչելի է, քանի արտերկրում:

 

Աստղիկ բկ-ի մասնագետները հետազոտություններ իրականացնելիս և բուժում նշանակելիս առաջնորդվում են միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան: Ինչը արվել է նաև Հեղինե Աբրահամյանի դեպքում:

 

 

«Աստղիկ» ԲԿ

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն