Երևան, 13.11.2019, 08:21,
Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն ՍաֆրաստյանԵրևանում 29-ամյա երիտասարդին ատրճանակով սպանողը հայտնաբերվել էՃապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 100-ի«Սրանց հերոսությունը մենակ անզեն հայության դե՞մ էր նախատեսված». Լևոն Շիրինյան

Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյանը՝ Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

30 տարի է անցել այն օրից, երբ մեր ժողովուրդը միասնական ու միակամ ոտքի ելավ՝ իր վճռորոշ ձայնը բարձրացնելով հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Դա խաղաղ և արդարացի պահանջ էր, որին Ադրբեջանը պատասխանեց Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում հայ բնակչության կոտորածներով, բռնի տեղահանումներով, հազարավոր մարդիկ դարձան այդ հանցավոր քաղաքականության զոհ:

Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված անհավասար և արյունալի պատերազմը է՛լ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը, միավորեց համայն հայությանը մեր պապենական հողը պաշտպանելու և նրա իրական տերը դառնալու գործում: Այդ միասնության ու համախմբվածության, մեր ժողովրդի հայրենասիրության և ազատատենչ ոգու շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն դիմակայել սանձազերծ հակառակորդին, այլև տոնել մեծ հաղթանակներ:

Եվ այսօր՝ 30 տարի անց, կարող ենք հպարտորեն արձանագրել, որ մեր ժողովրդի ընտրությունը ճիշտ էր, որ մենք այլ ճանապարհ չունեինք: Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին հերոսաբար պաշտպանեցինք վտանգված հայրենիքը, վերականգնեցինք ավերված տնտեսությունը և ստեղծեցինք կայուն հիմքեր նրա հետագա զարգացման համար, կազմավորվեց պաշտպանության բանակը, որը դարձավ ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի կայունության ու խաղաղության երաշխավորը, ծնվեց ու դաստիարակվեց մի սերունդ, ում համար հայրենիքի ազատությունն ու անկախությունը բացառիկ արժեքներ են:

Թանկագի՛ն բարեկամներ,

Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ժողովուրդը կյանքի է կոչելու իր բոլոր նվիրական իղձերն ու նպատակները:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պետական կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ մեր հայրենիքին ու ժողովրդին»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն